Հստակ նպատակներ կդնենք մեր դպրոցների տնօրենների առջեւ. Տիգրան Ավինյան

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ներկայացվեց դպրոցների գործունեության մշտադիտարկման եւ գնահատման նպատակով մշակված գործիքը: Նշվեց, որ այն փորձարկվել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 11 դպրոցներում, գործիքով չափվում է ուսումնական արդյունավետությունը, ուսուցիչների մասնագիտական զարգացածությունն ու ներգրավվածությունը, կառավարման եւ առաջնորդության որակը, միջավայրը եւ ենթակառուցվածքները, համայնքային ներգրավվածությունը եւ նորարարությունը, թերություններն ու ռիսկերը: «Այս գործիքի ներդրումը … Read more

Կենտրոնում չկարողացանք մտնել, ստիպված պարեկային ծառայությանը դիմեցինք. Կամո Արեյանը՝ ձնամաքրման խնդիրների մասին

«Ամսի 20-ի տեղումները թույլ էին… Հունվարի 23-ի ձյունը կանխատեսելի էր, առավոտյան 11:20-ին սկսվել է ձյունը, բավականին ինտենսիվ տեղումներ էին, ժամը 21-ին նոր դադարել է»,-Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ անդրադառնալով ձնամաքրման աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրներին: Նա նշեց, որ  այդ օրը ձյուն մաքրող մեքենաները տեղակայված են եղել վարչական շրջաններում, ժամը 12-ի մոտ … Read more