Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Մոլդովայի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող՝ հետախուզման մեջ գտնվող Ա.Կ.-ն հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին: Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազությունը։

ՆԳՆ քրեական ոստիկանները բնակարանային գողություններ կատարող հանցավոր խումբ են վնասազերծել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքային վարչության Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Երևանում գործում էր կազմակերպված հանցավոր խումբ, որի անդամները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում բնակարանային գողություններ էին կատարում։ Երևանի քրեական ոստիկանների իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի 36, 41 և 42 տարեկան բնակիչները, ինչպես նաև … Read more

Էդվարդ Ասրյանն ու Դաֆնե Մարեն քննարկել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր

Հուլիսի 29-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավար Դաֆնե Մարեի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում ՀՀ զինված ուժերին տրամադրվող աջակցությանն առնչվող … Read more

Ինչի՞ համար են Մատենադարանում փոքրիկ բաժակներով հեղուկներ դրված․ զրույց Արա Խզմալյանի հետ

«Հեռանկարն» այսօր հյուընկալել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյաին։ Անդրադարձ է եղել Մատենադարանում օրերս կայացած «3-րդ հայագիտական կոնգրեսին», դրա արդյունքներին։ Արա Խզմալյանը խոսել է նաև առհասարակ հայագիտության կարևորության մասին, այդ համատեսքտում նաև մատենադարանի դերի և նշանակության մասին։ Ըստ Արա Խզմալյանի՝ Մատենադարանն այն մեծ պատուհանն է, որտեղից մենք ավելի շատ մուտք ունենք դեպի աշխարհ։ Տնօրենն անդրադարձել է … Read more

Լոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿ

2026 թվականի հուլիսի 26-ին և լույս 27-ի գիշերը ՀՀ Տավուշի և Լոռու մարզերի բժշկական կենտրոն է դիմել 22 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով։ Այս մասին հայտնել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից: ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները մասնակցել են … Read more

Հայ ազգը վիրավորելու և ազգային թշնամանք հրահրելու համար Երևանում բնակվող ռուս բլոգեր Նադեժդա Պիրոժկովայի դեմ քրեական գործ է հարուցվել

Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ռուսաստանցի բլոգեր Նադեժդա Պիրոժկովայի դեմ: Նրան մեղադրում եմ հայ ազգը վիրավորելու ու ազգային թշնամանք հրահրելու մեջ: Ի՞նչ է նա արել: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

5 տարվա դադարից հետո խորովածի համահայկական փառատոնը վերադառնում է

Մոտենում է «Խորովածի հերթական համահայկական փառատոնը»։ Այս անգամ այն կանցկացվի Լոռու մարզում: Կազմակերպիչները սպասում են հազարավոր այցելուների և վստահեցնում, որ միջոցառումը կնպաստի հայկական խոհանոցի ու տեղական արտադրանքի ճանաչելիությանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Շիրակի մարզի մի քանի բնակավայրերում

2026 թվականի հուլիսի 30-ին, առավոտյան՝ ժամը 07:00-ից, Ախուրյան, Կամո, Շիրակ բնակավայրերի հարակից տարածքներում իրականացվելու են օդային (ավիացիոն) քիմիական սրսկման աշխատանքներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով։ Այս մասին հյատնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: «Խնդրում և հորդորում ենք՝ սրսկման օրը մեղվաընտանիքները ժամանակավորապես տեղափոխել կամ պահել անվտանգ վայրում, խուսափել գյուղատնտեսական կենդանիներին սրսկվող տարածքներ արածեցման տանելուց, հնարավորության դեպքում սահմանափակել մարդկանց … Read more

Ըմբիշ Գևորգ Հարությունյանը՝ Մ-17 տարեկանների ԱԱ բրոնզե մեդալակիր

Գևորգ Հարությունյանը դարձել է Բաքվում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր: Այս մասին Հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Հայ ըմբիշը 51 կգ քաշային կարգի բրոնզե գոտեմարտում 5:0 հաշվով հաղթել է վրացի Սաբա Աբաշիձեին ու կկանգնի պատվո հարթակի 3-րդ աստիճանին:

Բռնազավթված Արցախում հրդեհներ են բռնկվել – Live News

 APA.az-ի փոխանցմամբ՝ Աղդամի շրջանի բաց տարածքներում բռնկված հրդեհները տարածվել են հարակից գյուղերի ուղղությամբ: Դեպքի վայր են կանչվել հրշեջ-փրկարարական խմբեր և համապատասխան տեխնիկա: Բացի այդ, հրդեհի գոտում լսվել են պայթյուններ։ Ենթադրվում է, որ պայթյունները տեղի են ունենում այն պատճառով, որ կրակը տարածվել է նախկին շփման գծի ականապատ տարածքներ: Ներկայումս հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Կրակը տարածվում է թփուտների … Read more