Հայաստանի այսօրվա «քաղաքական իշխանությունը» բոլորովին ադեկվատ չէ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին

Երեկ, Սպիտակ Տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, լրագրողը հարցնում է Դոնալդ Թրամփին «…Ի հայտ են եկել նոր տեղեկություններ, որ Իրանը Չինաստանից 400 հրթիռային համակարգեր է ստանալու՝ Պակիստանի միջոցով»: Այս հարցին նախագահ Թրամփի պատասխանից հետևում է, որ նա չի հերքում, բայց նաև չի ցանկանում հավատալ լուրի իսկությանը՝ նշելով, որ Չինաստանը վստահեցրել է, որ չի մասնակցելու և … Read more

Որպես անհետ կորած որոնվող Վահե Ապիկյանը անվնաս հայտնաբերվել է Գառնի գյուղում

Հուլիսի 29-ին հաղորդվել էր 2012 թվականի ծնված Վահե Ապիկյանի անհետ կորելու մասին։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների և քաղաքացիների որոնողական աշխատանքի արդյունքում նա անվնաս հայտնաբերվել է Կոտայքի մարզի Գառնի գյուղում:

Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Անազատության ռեժիմի փոփոխությունը տեղի կունենա արդեն այսօր։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Բելառուսի և ՌԴ-ի երկքաղաքացի ներդրողը ծանուցում է ՀՀ-ի դեմ ներդրումային վեճի մասին

Բելառուսի և Ռուսաստանի երկքաղաքացի ներդրող Նիկոլայ Վինիցկին ՀՀ կառավարությանը տրամադրել է արբիտրաժ ներկայացվելիք պահանջների վերաբերյալ ծանուցում՝ պնդելով, որ ՀՀ իշխանությունների գործողությունների հետևանքով խախտվել են Հայաստանում իր ներդրումային իրավունքներն ու տնտեսական շահերը։ Այս մասին տեղեկացրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 30 հուլիսի 2026 թ.  Մինսկ, Բելառուս ԲԵԼԱՌՈՒՍԻ ԵՎ ՌԴ-Ի ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՆԵՐԴՐՈՂԸ ԾԱՆՈՒՑՈՒՄ … Read more

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 30-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

SHANTNEWS.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 366.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․56 դրամ:

Ադրբեջանական փոքրոգությունը նույնիսկ այդտեղ է աշխատում – Live News

Ի սկզբանե պարզ էր, որ Բաքվում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունում հայ մարզիկների մասնակցությունը չէր կարող սովորական պայմաններում ընթանալ: Սակայն այստեղ այլ գործոնների վրա եմ ուզում ուշադրություն կենտրոնացնել: Սուլոցներն ու բղավոցները, որոնք հնչեցին մեր ըմբիշի` Ջանես Նազարյանի պարգևատրման ժամանակ, միգուցե, սպասելի էին, բայց այլ հանգամանքների մասին են հիշեցնում: Ադրբեջանում հայատյացությունն ու թշնամությունը հայ ժողովրդի նկատմամբ դրված … Read more

Ընդդիմությանն առաջարկում եմ հանդես գալ երկու քննիչ հանձնաժողովներ ստեղծելու նախաձեռնությամբ․ Արմեն Աշոտյան

Խորհրդարանի նոր գումարման աշխատանքների մեկնարկին ընդառաջ ևս երկու գաղափարով կիսվեմ խորհրդարանական ընդդիմության հետ: Քանզի ԱԺ մանդատները վերցնելու որոշումը հիմնավորվում էր նաև պառլամենտական գործիքակազմը օգտագործելու հնարավորությամբ, ընդդիմությանը առաջարկում եմ հանդես գալ երկու քննիչ հանձնաժողովներ ստեղծելու նախաձեռնությամբ: 1.Վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում պետական միջոցների չարաշահումների, վարչական ռեսուրսի օգտագործման և արտաքին միջամտությունների փաստերը քննող հանձնաժողով: Այս քայլով քաղաքական օրակարգում … Read more

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին հետևելու նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին հետևելու նպատակով, տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ը։ «Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Բարեկարգման երկրորդ փուլով նախատեսվում են Հավերժության տաճարի ևս երեք մույթերի հիմնանորոգման և … Read more

Արևմուտքի համար Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար

Պակիստանի և Չինաստանի սերտ համագործակցությունն անվանում են «Երկաթյա եղբայրություն», սակայն այն կարծես լուրջ փորձության առաջ է կանգնում։ Պակիստանում չինական ներդրումների զգալի մասն արվել է Բելուջիստան գավառում։ Այն հարուստ է օգտակար հանածոներով (գազ, նավթ, ոսկի, ածուխ, պղինձ) և այլ բնական ռեսուրսներով, սակայն այս շրջանը շարունակում է մնալ աղքատ և թերզարգացած, իսկ տեղի բնակչությունը դժգոհ է իշխանությունից։ … Read more

Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Մոլդովայի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող՝ հետախուզման մեջ գտնվող Ա.Կ.-ն հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին: Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազությունը։