Հայ ֆուտբոլիստը Բաքվում երկու գոլ է խփել Կոնֆերենցիաների լիգայի խաղում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Մինսկի «Դինամոն» մրցակցի խաղադաշտում 4։2 հաշվով կամային հաղթանակ է տարել Բաքվի «Նեֆթչիի» նկատմամբ։ Բելառուսական ակումբի կազմում դուբլի հեղինակ է դարձել 22-ամյա Կարեն Վարդանյանը։ Հանդիպման 8-րդ րոպեին ադրբեջանական ակումբը հաղթելիս է եղել 2։0 հաշվով, սակայն հյուրերը հասել են կամային հաղթանակի։ Կարեն Վարդանյանը գոլի հեղինակ է դարձել հանդիպման 36-րդ ու … Read more

Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն

Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է իրանական Թունել Սադ Արիանա» ընկերության կողմից կառուցվող նոր կառուցվող թունելի շինհրապարակ, ինչպես նաև «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն։ Այս մասին հայտնել են ՀՀ ՏԿԵ նախարարությունից: Նախարարը շրջայց է կատարել երկու տեղամասում էլ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին։

Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին

Հուլիսի 18-ին Վեդի քաղաքի 26-ամյա բնակիչը, կենցաղային հարցերից վրդովված, իր բնակարանում չորս անգամ օդ է կրակել իրեն պատկանող «Ekol Ledy» մոդելի լուսաձայնային ատրճանակից։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողները, ստացված տեղեկությունների հիման վրա, մեկնել են դեպքի վայր, պարզել հանգամանքները, իսկ 26-ամյա երիտասարդը հանցանք կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Այս միջադեպը, սակայն, որոշ … Read more

Քննարկվել է Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ՏԿԵ նախարարությունից: Ողջունելով նախարար Խուդաթյանին՝ Աբբաս Ալիաբադին ընդգծել է հայ-իրանական համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը՝ նշելով, որ էներգետիկ ոլորտը երկկողմ հարաբերությունների առանցքային ուղղություններից է։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի … Read more

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 26-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

SHANTNEWS.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 366 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416.5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․48 դրամ:

Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ։ Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից: «Լրացուցիչ արձակուրդների տրամադրման գործընթացը շարունակվում է»,- նշվում է ՀՀ ՊՆ հղորդագրության մեջ։

Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար տիկին Ֆարզանե Սադեղի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ՏԿԵ նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, որը համակարգում է ճանապարհաշինության ոլորտը, և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի … Read more

Սլովակիան դարձավ ամենաբարձր մակարդակով Արցախ այցելած ԵՄ անդամ առաջին պետությունը

Եվ որը, ցավոք, քաղաքականապես թաքցրեց կատարված ողբերգական իրադարձությունները   Սլովակիան հայտնի էր իր խիստ հայանպաստ քաղաքականությամբ և 1999 թվականից սկսված, ինչպես Սլովակիայի, այնպես էլ Հայաստանի բարձրագույն ղեկավարության պատվիրակությունների բազմաթիվ պաշտոնական այցեր են կազմակերպվել: Փոխանակվել են և՛ նախագահների մակարդակով այցեր, և՛ վարչապետների: Սակայն 2018 թվականից կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել ու դիվանագիտական ոլորտում և աշխարհաքաղաքական դաշտում … Read more

Հարավային Կովկասը մեծ խաղացողների օրակարգում. զրույց Գոռ Աբրահամյանի հետ

Եվրոպան նոր հնարավորություններ է դիտարկում, ՆԱՏՕ-ն մեծացնում է իր պաշտպանական հավակնությունները, Թուրքիան վերածվում է առանցքային հանգույցի, Իրանի շուրջ նոր զարգացումներ են, իսկ Հարավային Կովկասը հայտնվում է համաշխարհային մրցակցության կենտրոնում։ Այս իրադարձությունները ինչպիսի ազդեցություն կունենան մեր երկրի վրա: Այս ու այլ հարցերի անդրադարձել է քաղաքական մեկնաբան Գոռ Աբրահամյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

Մշակույթ, նոր ուղղություններ և զբոսաշրջային հոսքեր. ի՞նչն է գրավում զբոսաշրջիկներին Հայաստանում

Հայաստանում զբոսաշրջությունը շարունակում է ակտիվորեն զարգանալ․ ավելանում են ուղիղ չվերթներն ու զբոսաշրջային հոսքերը, փոխվում են այցելուների տարիքային շեմն ու աշխարհագրությունը։ Մինչ մասնագետները քննարկում են ոլորտում առկա գներն ու մարզային համաչափ զարգացման խնդիրները, զբոսաշրջիկներն իրենց հերթին առանձնացնում են Հայաստանի բնության գեղեցկությունը, մշակույթն ու ջերմ հյուրընկալությունը՝ չմոռանալով նաև մատնանշել որոշակի թերություններ: Ի՞նչպիսին են զբոսաշրջության միտումները Հայաստանում: Մանրամասները՝ … Read more