Հայ ֆուտբոլիստը Բաքվում երկու գոլ է խփել Կոնֆերենցիաների լիգայի խաղում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Մինսկի «Դինամոն» մրցակցի խաղադաշտում 4։2 հաշվով կամային հաղթանակ է տարել Բաքվի «Նեֆթչիի» նկատմամբ։

Բելառուսական ակումբի կազմում դուբլի հեղինակ է դարձել 22-ամյա Կարեն Վարդանյանը։

Հանդիպման 8-րդ րոպեին ադրբեջանական ակումբը հաղթելիս է եղել 2։0 հաշվով, սակայն հյուրերը հասել են կամային հաղթանակի։

Կարեն Վարդանյանը գոլի հեղինակ է դարձել հանդիպման 36-րդ ու 56-րդ րոպեներին, իսկ 47-րդ րոպեին նաև գոլային փոխանցում է կատարել։ Կարեն Վարդանյանը խաղում է Բելառուսի հավաքականում։

Leave a Comment