Իրանը մտադիր չէ հարվածել տարածաշրջանի երկրներին, այլ հարձակվում է միայն ամերիկյան բազաների վրա, որոնք համարում է ԱՄՆ տարածք և կշարունակի հարձակվել, քանի դեռ դրանք գտնվում են Վաշինգտոնի վերահսկողության տակ, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
«ԱՄՆ ռազմաբազաները տարածաշրջանի երկրների տարածքը չեն. դրանք ԱՄՆ տարածք են։ Մենք մտադիր չենք հարձակվել տարածաշրջանի երկրների վրա… Մենք հարձակվել ենք և կշարունակենք հարձակվել տարածաշրջանի ռազմաբազաների վրա, քանի դեռ դրանք մնում են ԱՄՆ վերահսկողության տակ», – ասել է նա պետական հեռուստատեսությամբ։
Լարիջանին նշել է՝ Իրանը Շվեյցարիայի դեսպանատան միջոցով զգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ ագրեսիայի դեպքում կհարձակվի ամերիկյան բազաների վրա։