Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, որը գրեթե չորս տասնամյակ ղեկավարել է երկիրը, սպանվել է փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների ժամանակ։
Լուրը հաստատել է նաև Իրանի պետական հեռուստաընկերությունը։
Ինչպես տեղեկացնում է Tasnim-ը, Խամենեին սպանվել էր իր գրասենյակում՝ շաբաթ առավոտյան։
Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադառնալով Խամենեի մահվանը՝ հայտարարել էր.
«Խամենեին՝ պատմության ամենաչար մարդկանցից մեկը, մահացել է։
Ծանր և հատվածային ռմբակոծությունները կշարունակվեն ամբողջ շաբաթվա ընթացքում կամ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։