ԻՀՊԿ-ն նոր հրամանատար ունի. ԶԼՄ

Ահմադ Վահիդին, որը նախկինում խորհրդական էր, նշանակվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, հաղորդում է իրանական Khabar Online լրատվական գործակալությունը։ Նա նշանակվել էր զոհված Մոհամմադ Պակպուրի փոխարեն։

Ավելի վաղ Իրանը հաստատել էր ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով իրանցի բարձրաստիճան զինվորականների, այդ թվում՝ Իրանի զինված ուժերի գերագույն հրամանատար, գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահը։

Սպանվել են նաև Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլրահիմ Մուսավին, Պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, ԻՀՊԿ հրամանատար Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին։

Leave a Comment