ՃՏՊ Մաստարա-Թալին ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

Մարտի 2-ին, ժամը 06։59-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մաստարա-Թալին ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և … Read more

Հրդեհ Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցում

Մարտի 2-ին, ժամը 05:09-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցում գտնվող տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը Մեկուսացվել է ժամը՝ 05։52-ին, մարվել՝ 06։17-ին։ … Read more

Իրանը սկսել է Իսրայելի վրա հարձակումների իններորդ ալիքը

Իրանը սկսել է Իսրայելի և Մերձավոր Արևելքում ամերիկյան թիրախների վրա հարձակումների իններորդ ալիքը, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ): «Սկսվել է «Իրական խոստում 4» գործողության իններորդ ալիքը՝ ուղղված օկուպացված տարածքների և Մերձավոր Արևելքում ԱՄՆ թիրախների դեմ», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը մեջբերել է Իրանի պետական ​​հեռարձակողը։

Վարչապետն այցելել է Լոռու և Տավուշի մարզեր

ՔՊ-ի ներկուսակցական քարոզարշավի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պատգամավորներն ու պաշտոնյաներն այցելել են Լոռու և Տավուշի մարզեր: Նրանք եղել են Դիլիջանում, Իջևանում, Նոյեմբերյանում, Վանաձորում, զրուցել բնակիչների հետ: Վարչապետը չնախատեսված կանգառ է կատարել Նոյեմբերյան խոշորացված համայնքի Հաղթանակ բնակավայրում: Նա այցելել է նաև Ոսկեպարի եկեղեցի:

Թրամփը հայտարարել է, որ Իրանը բանակցություններ է խնդրել ԱՄՆ գործողությունից հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը, ԱՄՆ գործողությունից հետո ցանկանում է բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ, և ինքը մտադիր է դա անել։ «Նրանք ուզում են խոսել, և ես համաձայնեցի խոսել, այնպես որ ես պատրաստվում եմ խոսել նրանց հետ։ Նրանք պետք է դա ավելի շուտ անեին», – ասել է նա The Atlantic-ին … Read more

Իսրայելը մտադիր է ուժեղացնել Իրանի դեմ հարվածները. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է առաջիկա օրերին ակտիվացնել Իրանի դեմ հարվածները և հրամայել է շարունակել ռազմական գործողությունները։ «Ես հանձնարարություններ եմ տվել շարունակել արշավը։ Երեկ մենք սպանեցինք Խամենեիին։ Նրա հետ միասին մենք վերացրինք բռնաճնշող ռեժիմի տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների։ Այժմ մեր ուժերը հարվածում են Թեհրանի սրտին՝ աճող ուժով, և այդ ուժը միայն կուժեղանա առաջիկա օրերին», – … Read more

ԱԳՆ նախորդիվ տարածված հայտարարության հիման վրա այս պահին իրականացվում է կարիքի գնահատում. խոսնակ

ԱԳՆ նախորդիվ տարածված հայտարարության հիման վրա այս պահին իրականացվում է կարիքի գնահատում: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Հետաքրքրություն ցուցաբերած քաղաքացիներին խնդրում ենք այս պահին պարզապես լրացնել հայտը:Կոնկրետ թռիչքի մասին տեղեկատվությունը հաստատվելու պարագայում կապ կհաստատվի գրանցված քաղաքացիների հետ: Այդ ընթացքում հաշվի կառնվեն անվտանգային իրավիճակի զարգացումները, ինչպես նաև ավիաընկերությունների կողմից այլընտրանքային վերադարձ … Read more

Իրանում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի

Իրանի հարավում գտնվող աղջիկների տարրական դպրոցի վրա ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի, վիրավորվել է 95 աշակերտ, հայտնել է Իրանի կրթության նախարարության խոսնակ Ալի Ֆարհադին։ «Մինաբում աշակերտների շրջանում զոհերի թիվը հասել է 153-ի։ Բացի այդ, սիոնիստների կողմից այս անմարդկային հարձակման հետևանքով վիրավորվել է 95 աշակերտ», – ասել է նա IRNA-ին։  

Իրանի նախկին նախագահը սպանվել է ԱՄՆ-իսրայելական հարձակման հետևանքով. ԶԼՄ

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը սպանվել է Թեհրանում ԱՄՆ-իսրայելական հարձակման ժամանակ, հաղորդում է իրանական ILNA լրատվական գործակալությունը։ «Իրանի իններորդ և տասներորդ կառավարությունների ղեկավարը սպանվել է սիոնիստական ​​ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի Նարմակ շրջանի վրա հարձակման ժամանակ», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Իշխանությունները և նախկին առաջնորդի գրասենյակը դեռևս չեն հաստատել Ահմադինեժադի մահը, ով Իրանի նախագահն … Read more

Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել Իրանի շուրջ «բռնության պարույրը»

Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել Իրանի շուրջ հակամարտության մեջ ներգրավվածներին պատասխանատվություն ստանձնել և դադարեցնել «բռնության պարույրը»։ «Խորը մտահոգությամբ եմ հետևում Մերձավոր Արևելքում և Իրանում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս դրամատիկ ժամանակներում կայունությունն ու խաղաղությունը չեն կառուցվում փոխադարձ սպառնալիքների և զենքերի վրա, որոնք ավերածություններ, ցավ և մահ են սերմանում, այլ միայն ողջամիտ, անկեղծ և պատասխանատու … Read more