Իրանը հաստատել է Պաշտպանության խորհրդի քարտուղարի և ԻՀՊԿ հրամանատարի մահը

Իրանը հաստատել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով Պաշտպանության խորհրդի քարտուղար, փոխծովակալ Ալի Շամխանիի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ Մոհամմադ Պակպուրի մահը, հաղորդում է IRNA-ն։

«ԱՄՆ-իսրայելական հարձակման հետևանքով զոհվել են Պաշտպանության խորհրդի քարտուղար, փոխծովակալ Ալի Շամխանին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Մոհամմադ Պակպուրը», – ասվում է հայտարարության մեջ։

Շաբաթ օրը ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ են հասցրել իրանական թիրախներին, այդ թվում՝ Թեհրանին, ինչը հանգեցրել է վնասների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի։ Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հաստատել է Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին և Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին։

Leave a Comment