Սպասում են դիվանագիտական ակտիվ ​​​​գործունեություններ, իսկ Թրամփի քաղաքական գիծն արդեն հստակ է

Նախագահ Թրամփը ներկայացրեց Իրանի հետ 15 կետից բաղկացած խաղաղության ծրագիր՝ նշելով, որ բանակցությունները վարվում են այդ փաստաթղթի նախագծի հիման վրա։ Իրազեկ դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ այն պատրաստվել է դեռևս 2025 թ.մայիսին, միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում (12-օրյա պատերազմից առաջ): Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ եթե սա հին պլանի վերագործարկումն է, ապա դա կարող է … Read more

Պազվում է՝ Կալիֆորնիայում ապահովագրական մեքենայությունների հետևում կանգնած է ոչ թե հայկական, այլ ադրբեջանական մաֆիան

Կալիֆորնիայում բժշկական ապահովագրության բնագավառում զանգվածային խարդախությունների փաստի կապակցությամբ սկսված հետաքննությունն անսպասելի փաստեր է բացահայտել: Թեև հանրապետական վարչակազմի որոշ գործիչներ հատուկ ընդգծում էին մեքենայություններում հայկական մաֆիայի ունեցած դերը, պարզվում է, որ շատ ավելի մեծ դեր են դրանում ունեցել ադրբեջանցիները: Ինչի՞ մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ անցած տարի Դոնալդ Թրամփն ապահովագրության … Read more

Ով այսօր փորձում է արդարացնել Արցախի հանձնումը, պատմության ամոթալի էջերում իր խարանն է արձանագրում

Եթե Արցախի թեման փակ է, ապա ինչո՞ւ է այն հանրային-քաղաքական դիսկուրսում անընդհատ հայտնվում քննարկումների կիզակետում։ Թեև Ադրբեջանում ակնհայտորեն գոհ են ՀՀ իշխանության՝ Արցախի թեմայով հնչեցվող հավաստիացումներից, սակայն ակնկալիքներն անընդհատ աճելու են: Գնացող-եկող կառավարությունները կարող են Արցախի խնդրի վերաբերյալ տարբեր մոտեցումներ և սկզբունքներ որդեգրել, բարդացնել կամ թեթևացնել արցախցիների կյանքը, սակայն արցախցիների կամքին հակառակ՝ հարցը ջնջել պարզապես … Read more

Երեխայի լավագույն շահի ապահովումը պետք է լինի ցանկացած մարմնի գործունեության առաջնահերթությունների թվում. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զանգվածային լրատվության միջոցների, սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ որոշ դեպքերում իրավապահ մարմինների գործողությունները, այդ թվում` անձանց ձերբակալելու կամ ցանկացած այլ եղանակով ազատությունից զրկելու, տեղի են ունենում անչափահասների ներկայությամբ: Այս մասին հայտնել են ՄԻՊ-ից: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ երեխայի ներկայությամբ իրականացվող ցանկացած նման գործողության պարագայում անհրաժեշտ է … Read more

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Axios. ԱՄՆ-ն սպասում է Իրանի պատասխանին՝ մարտի 26-ին խաղաղության բանակցություններ անցկացնելու վերաբերյալ

Միացյալ Նահանգները և միջնորդ երկրների մի խումբ սպասում են Իրանի պատասխանին՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար մարտի 26-ին բարձր մակարդակի խաղաղության բանակցություններ անցկացնելու հնարավորության վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Axios-ը։ Ըստ իր աղբյուրների՝ «Միացյալ Նահանգները և տարածաշրջանային միջնորդների մի խումբ քննարկում են հինգշաբթի օրը բարձր մակարդակի խաղաղության բանակցություններ անցկացնելու հնարավորությունը, սակայն նրանք դեռևս սպասում են … Read more

Արդյո՞ք հնարավոր է Իրանի դեմ պատերազմի մոտալուտ ավարտ. զրույց Գոհար Իսկանդարյանի հետ

Իրանն այսօր անվտանգության խորհրդի նոր ղեկավար է նշանակել: Հակասական տեղեկություններ են հաղորդվում հնարավոր բանակցությունների վերաբերյալ: Իրանի շուրջ զարգացումներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը: Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։

Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1072-ի

Լիբանանի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ մարտի 2-ից ի վեր Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1072-ի, վիրավորների թիվը՝ 2966-ի։ «Մարտի 2-ից ի վեր ագրեսիայի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասել է 1072-ի, իսկ վիրավորներինը՝ 2966-ի», – նշվում է հաղորդագրության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 33 և վիրավորվել … Read more

Իշխող ռեժիմը հանրությանը պատերազմով է սպառնում․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

«Մեր հասարակությունը հոգնել է պատերազմներից, բայց առավել շատ հոգնել է ձեր բերած պարտություններից, անարժանապատիվ կեցվածքից, չավարտվող  դժբախտություններից և ստի անսահման չափաբաժնից». ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով, իշխանության կանխատեսելի վարքագիծը ընտրական գործընթացներում նոր թափ է հավաքում, որի առանցքում «պատերազմ և խաղաղություն» հավերժական դիսկուրսն է։ «Իշխանությունն ի սկզբանե առաջնորդվում է ոչ թե … Read more

Շուշիի 1920 թ․ ջարդերը ցեղասպանություն էին՝ իրենց նպատակի, մեթոդների և հետևանքների ամբողջությամբ

ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի, «Կաճառ» գիտական կենտրոն ՀԿ-ի և «Ազգային» պատմամշակութային ՀԿ-ի Շուշիի ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ 2026 թվականին լրանում է Շուշիի հայկական բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանական ոճրագործության 106-րդ տարելիցը։ 1920 թվականի մարտին տեղի ունեցած ցեղասպանությունը ոչ միայն մարդկային զանգվածային կոտորածի, այլև հայկական քաղաքակրթական ներկայության համակարգված ոչնչացման ակտ էր՝ ուղղված Շուշիի՝ որպես … Read more