Axios. ԱՄՆ-ն սպասում է Իրանի պատասխանին՝ մարտի 26-ին խաղաղության բանակցություններ անցկացնելու վերաբերյալ

Միացյալ Նահանգները և միջնորդ երկրների մի խումբ սպասում են Իրանի պատասխանին՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար մարտի 26-ին բարձր մակարդակի խաղաղության բանակցություններ անցկացնելու հնարավորության վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Axios-ը։

Ըստ իր աղբյուրների՝ «Միացյալ Նահանգները և տարածաշրջանային միջնորդների մի խումբ քննարկում են հինգշաբթի օրը բարձր մակարդակի խաղաղության բանակցություններ անցկացնելու հնարավորությունը, սակայն նրանք դեռևս սպասում են Թեհրանի պատասխանին»։ Պորտալը նաև հայտնել է, որ «եթե գագաթնաժողովի ծրագրերը հաստատվեն, փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, հավանաբար, կմասնակցի»։

Ինչպես նշել են աղբյուրները, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վախենում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կարող է գործարք կնքել Թեհրանի հետ, որը չի համապատասխանում Իսրայելի նպատակներին, մասնավորապես՝ զգալի զիջումներ տրամադրելով և Իսրայելի՝ Իրանին հարվածելու կարողությունը սահմանափակելով»։

Leave a Comment