Ash-Sharq. Իրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածների

Իրանի խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը, ենթարկվել են բազմաթիվ ավիահարվածների, հաղորդում է «Աշ-Շարք» հեռուստաընկերությունը։ Թեհրանում, երկրի հյուսիս-արևելքում գտնվող Մաշհադում, երկրի կենտրոնական մասում գտնվող Սպահանում, ինչպես նաև հարավային Շիրազ քաղաքում և Պարսից ծոցի ափին գտնվող Իսլամական Հանրապետության ամենամեծ նավահանգստային քաղաքներից մեկում՝ Բանդար Աբբասում, ինտենսիվ ռմբակոծություններ են ընթանում։ Ավիահարվածների հետևանքով պատճառված վնասի կամ հնարավոր զոհերի մասին դեռևս … Read more

Բաքուն կրկին դժգոհ է Անկարայից․ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Թուրքիայում հակաադրբեջանական արշավի պատվիրատուն Էրդողանի դստեր ամուսինն է

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել այն մասին, որ Իլհամ Ալիևը Իսրայելին խոստացել է հնարավորություն ընձեռել՝ ռազմական հարձակում իրականացնել Իրանի դեմ Ադրբեջանի տարածքից: Ավելին, տեղեկություն կա նաև այն մասին, որ հենց Ադրբեջանն է պատրաստվում ներխուժել Իրան: Այդ մասին երեկ խոսել է Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին ղեկավարներից մեկը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել … Read more

Ծափաթաղում 3-ամյա տղային կյանքից զրկած հայրը դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման

Այսօր՝ մարտի 25-ին, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտավազդ Կարապետյանի վճռով ցմահ ազատազրկման է դատապարտվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Արմեն Օհանեսովը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 9-րդ կետերով, քանի որ նա 2025 թվականի հոկտեմբերի 27-ին սպանել էր … Read more

Նոր Սահմանադրության նախագծի տեքստը քննարկվել է ՔՊ-ում. Հայկ Կոնջորյան

Վերջին օրերին ներքաղաքական դաշտում լարվածությունն ու փոխադարձ մեղադրանքները հասել են նոր մակարդակի։ Իշխանության և ընդդիմության միջև հռետորաբանությունը գնալով կոշտանում է՝ հատկապես անվտանգային սպառնալիքների, հնարավոր պատերազմի, խաղաղության օրակարգի և առաջիկա քաղաքական գործընթացների շուրջ։ Հանրության մեջ ակտիվորեն քննարկվում են նաև սահմանադրական փոփոխությունների հարցը: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Իրանին և տարածաշրջանին Չեռնոբիլի նման աղետ է սպառնում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով, վտանգի տակ է նաև Հայաստանը. 4 (տեսանյութեր)

Սկիզբը՝ այստեղ   Ամերիկա-սիոնիստական թշնամու գործողությունների արդյունքում երեկ դարձյալ հարված է հասցվել Իրանի «Բուշեր» ատոմային էլեկտրակայանին: Հրթիռը կամ մարտական լիցքը, բարեբախտաբար, ԱԷԿ-ի առանցքային հանգույցներին չի դիպչել, այլ ընկել է ատոմակայանի տարածքում: Եթե Իրանի «Բուշեր» ատոմային էլեկտրակայանին ահաբեկչական պետություններ Իսրայելի, ԱՄՆ-ի հարվածները, ի վերջո, հանգեցնեն ռեակտորի պայթյունի, ապա երկրում Չեռնոբիլյան կամ նույնիսկ ավելի ահավոր աղետի կրկնությունը … Read more

Կառավարությունը նախատեսում է կուրսանտներին հնարավորություն տալ ստանալ երկրորդ մասնագիտություն. Պապիկյան

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ Կառավարությունը նախատեսում է Ազգային ժողով ներկայացնել նախագիծ, որով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունվող կուրսանտները կկարողանան ստանալ նաև երկրորդ մասնագիտություն։ Նախաձեռնությունն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ։ «Գաղափարը հետևյալն է, որ արդեն հաջորդ տարվանից այս տարվա ընդունվողները իրենց հիմնական զինվորական մասնագիտությունից զատ հնարավորություն … Read more

Որևէ մեկը սիրուն աչքերի համար երաշխավոր չի դառնում․ ԱԳ նախարարը՝ խաղաղության երաշխավորների մասին

Միջազգային հարաբերություններում որևէ երկիր սիրուն աչքերի համար երաշխավորություն չի ստանձնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով խաղաղության գործընթացում երաշխավորների թեմայի շուրջ քննարկումներին։ Միրզոյանը նշել է, որ ընդդիմությունը վերջին շրջանում ակտիվորեն առաջ է քաշում երաշխավորների թեման։ «Այս վերջին օրերին մեր ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են … Read more

«Ուժեղ Հայաստան»-ը հուշագրեր ստորագրեց անվտանգության ոլորտում գործող հոլանդական ու հունական ընկերությունների հետ

«Ուժեղ դիվանագիտություն, ռազմական արդյունաբերություն, խելացի սահման, ուժեղ բանակ, հակաօդային պաշտպանության ուժեղ համակարգ»,-Ջերմուկում անցկացվող Անվտանգության միջազգային համաժողովի բացմանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ ներկայացնելով անվտանգության ոլորտում իրենց քաղաքական ուժի առաջարկները։ Հուշագրեր ստորագրվեցին հոլանդական Dyami անվտանգության հետախուզական ընկերության հետ, որը պատրաստում է հատուկ ջոկատայիններ, ինչպես նաև DRCS հունական ընկերության հետ, որը զբաղվում է նաև … Read more

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով:Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության, ընդհանուր արժեքների և ժողովուրդների միջև առկա … Read more

Եթե ԵԽ քարտեզի վրա Նիկոլը գտնի Հայաստանը, 100 կգ մակարոն կնվիրեմ իրեն – Live News

Ահա եւ ԵՄ ընդլայնման ռազմավարության զեկույցի հիման վրա Եվրոպական խորհրդարանի կողմից հրապարակված քարտեզը։ Նիկոլ Փաշինյանին իրական, քաղաքական չելենջ եմ առաջարկում։ Եթե նա գտնի այս քարտեզի վրա Հայաստանը, 100 կգ մակարոն կնվիրեմ իրեն իմ կողմից։ Որ շարունակի, եթե կարող է, կախել մեր միամիտ հայրենակիցների ականջներին։  Արմեն Աշոտյան