Գագիկ Բեգլարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ:

Նրա պաշտպան Հրանտ Անանյանը «Ա1+»-ի հետ զրույցում անարդար է համարել Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշումը։

Անանյանը որոշումը ստանալուց հետո բողոք է ներկայացնելու վերաքննիչ դատարան։

Բեգլարյանին  պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեղադրանք է ներկայացվել։

 

Leave a Comment