🎥 Այս տղան յուրահատուկ է․ Խաբիբ Նուրմագոմեդովն ու Զլատան Իբրահիմովիչը մրցել են բազկամարտում

Խառը մենամարտերի (MMA) ռուս հայտնի մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը Telegram-ի իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որտեղ բազկամարտի է բռնվել «Միլանի», «Բարսելոնայի», «Այաքսի» և Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ։ «Այս տղան յուրահատուկ է»,- տեսանյութին կից գրել է Խաբիբը։ Հիշեցնենք, որ «Արծիվն» իր վերջին մենամարտն անցկացրել է 2020 թվականի հոկտեմբերի … Read more

Զգուշացիր նրա ձեռքերից. Ռեմփեյջ Ջեքսոնի ուղերձը Արման Ծառուկյանին — Armsport.am

MMA-ի վետերաններ և UFC-ի նախկին մարտիկներ Քուինթոն «Ռեմփեյջ» Ջեքսոնը և Մենի Գամբուրյանը քննարկել են թեթև քաշային կարգի չեմպիոն Իլիա Թոփուրիայի և վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանի միջև հնարավոր սուպերմենամարտը։ ​Փորձագետների կարծիքները կիսվել են այն հարցի շուրջ, թե ում մարտաոճն ավելի արդյունավետ կլինի․ ​Ռեմփեյջ Ջեքսոն․ «Թոփուրիայի ձեռքերը կարող են լուրջ խնդիր դառնալ ցանկացածի համար։ Այդ … Read more

Ուայթը հասկացրեց, որ առաջիկա մեկ տարում Ծառուկյանը տիտղոսային մենամարտ չի ստանա․ Գաջիև

Fight Nights-ի նախագահ Կամիլ Գաջիևը «Матч ТВ»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ չնայած Արման Ծառուկյանը գտնվում է իր կարիերայի գագաթնակետին, UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը մոտակա մեկ տարվա ընթացքում նրան չի տրամադրի չեմպիոնական գոտու համար պայքարելու հնարավորություն: Արման Ծառուկյանը թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համարն է: Վերջերս նա Կատարում հաղթեց Դեն Հուկերին, իսկ դեկտեմբերի … Read more

Մասվիդալը Դեյնա Ուայթին մեղադրել է Արման Ծառուկյանին ճնշելու մեջ — Armsport.am

BMF գոտու տիրակալ Խորխե Մասվիդալը հրապարակայնորեն աջակցել է իր թիմակից Արման Ծառուկյանին: Մասվիդալն անարդար է համարում այն մոտեցումը, որ UFC-ի ղեկավարությունը, Դեյնա Ուայթի անձնական նեղացվածության պատճառով, մի կողմ է մղում վարկանիշային աղյուսակի առաջին համարին։ ​Մասվիդալը զուգահեռներ է անցկացրել Ծառուկյանի և կազմակերպության գլխավոր աստղ Քոնոր Մակգրեգորի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի միջև. ​«Ես հասկանում եմ երկու կողմին էլ։ … Read more

🎥📷 Էնթոնի Ջոշուան կոտրեց Ջեյք Փոլի ծնոտն ու մարտահրավեր նետեց Ֆյուրիին — Armsport.am

Մայամիում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում ծանր քաշային կարգում WBA, WBO և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Էնթոնի Ջոշուան վստահ հաղթանակ տարավ հայտնի բլոգեր Ջեյք Փոլի նկատմամբ։ 8 ռաունդանոց ձևաչափով նախատեսված մենամարտը (յուրաքանչյուրը՝ 3 րոպե) ավարտվեց 6-րդ ռաունդում, երբ բրիտանացին նոկաուտի ենթարկեց ամերիկացուն։ Այս հաղթանակից հետո 36-ամյա Ջոշուայի ցուցանիշը պրոֆեսիոնալ ռինգում դարձավ 29 հաղթանակ (26-ը՝ նոկաուտով) … Read more

ACBJJ 20․ Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթանակ տարավ Բայդուլաևի նկատմամբ — Armsport.am

Դեկտեմբերի 18-ի գիշերը Մոսկվայում կայացած ACBJJ 20 մրցաշարի գլխավոր իրադարձության շրջանակում գոտեմարտել են UFC-ի թեթև քաշային կարգի մարտիկ Արման Ծառուկյանը և թեթևագույն քաշային կարգում ACA Գրան պրիի հաղթող Մեհդի Բայդուլաևը։ Դիմակայությունն ավարտվել է Արմանի հաղթանակով. նա հաջողությամբ կիրառել է խեղդող հնարքը՝ նվաճելով ACBJJ-ի չեմպիոնական գոտին։ Ծառուկյանը վերջին անգամ մրցասպարեզ էր դուրս եկել սույն թվականի նոյեմբերին՝ … Read more

ACBJJ 20․ Վարդանյանը կրկին հաղթեց Ռաիսովին — Armsport.am

ACBJJ 20-ի համագլխավոր իրադարձության շրջանակում հանդիպեցին Յուսուֆ Ռաիսովն ու Էդուարդ Վարդանյանը (մարտական ջիու-ջիցու, 85 կգ): Մարզիկները նախկինում արդեն մրցել էին միմյանց դեմ MMA-ի կանոններով, որտեղ ևս ուժեղ էր գտնվել Վարդանյանը։ Մենամարտի հենց մեկնարկից լարվածությունը մեծ էր։ Հանդիսատեսն ակտիվորեն աջակցում էր մարզիկներին, իսկ վերջիններս չհիասթափեցրին։ Փոխադարձ կոշտ հարվածաշարին հաջորդեց Վարդանյանի կողմից իրականացված թեյքդաունը։ Պարտերում կարճատև պայքարից … Read more

🔴 Ուղիղ եթեր. Արման Ծառուկյան — Մեհդի Բայդուլաև գոտեմարտը ACBJJ 20 մրցաշարում

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Մոսկվայում ընթանում է ACBJJ 20 մրցաշարը։ Երեկոյի գլխավոր իրադարձությունը լինելու է բրազիլական ջիու-ջիցուի կանոններով անցկացվող գոտեմարտը, որում ուժերն են չափելու Արման Ծառուկյանը և Մեհդի Բայդուլաևը։ Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել սույն թվականի նոյեմբերին Դոհայում (Կատար) կայացած UFC Fight Night 265 մրցաշարում՝ մենամարտելով Դեն Հուկերի դեմ։ Այդ դիմակայությունն ավարտվել է Արմանի … Read more

Հասկանում եմ, թե ինչու Դանա Ուայթը տիտղոսային մենամարտ չտվեց Ծառուկյանին․ UFC-ի նախկին չեմպիոն

UFC-ի նախկին կրկնակի չեմպիոն Հենրի Սեխուդոն վերլուծել է թեթև քաշային կարգում տիրող իրավիճակը՝ համաձայնելով կազմակերպության ղեկավարության որոշման հետ, ըստ որի՝ Արման Ծառուկյանը շրջանցվեց տիտղոսային մրցավազքում՝ չնայած վերջինիս գրանցած բարձր արդյունքներին։ MMA Arena-ի հետ զրույցում Սեխուդոն ընդունել է, որ Ծառուկյանն արժանի էր տիտղոսային հնարավորությանը, սակայն ընդգծել է, որ մարտիկն ինքն է բաց թողել պահը, երբ անհրաժեշտ … Read more

Արման Ծառուկյանի մրցակիցը ACBJJ 20 մրցաշարում փոխվել է — Armsport.am

ACBJJ 20 մրցաշարի շրջանակում կայանալիք գրեփլինգի գոտեմարտում Արման Ծառուկյանի մրցակիցը փոխվել է։ Այս մասին հայտնում է պրոմոուշենի մամուլի ծառայությունը։ ​Ի սկզբանե Ծառուկյանի մրցակիցը պետք է լիներ ACA-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Աբդուլ-Ազիզ Աբդուլվախաբովը, սակայն վերջինս անհայտ պատճառներով հրաժարվել է մասնակցությունից։ Մրցաշարը կայանալու է դեկտեմբերի 17-ին՝ Մոսկվայում։ ​Ծառուկյանի նոր մրցակիցը ACA-ի գերթեթև քաշային կարգի նախկին … Read more