BMF գոտու տիրակալ Խորխե Մասվիդալը հրապարակայնորեն աջակցել է իր թիմակից Արման Ծառուկյանին:
Մասվիդալն անարդար է համարում այն մոտեցումը, որ UFC-ի ղեկավարությունը, Դեյնա Ուայթի անձնական նեղացվածության պատճառով, մի կողմ է մղում վարկանիշային աղյուսակի առաջին համարին։
Մասվիդալը զուգահեռներ է անցկացրել Ծառուկյանի և կազմակերպության գլխավոր աստղ Քոնոր Մակգրեգորի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի միջև.
«Ես հասկանում եմ երկու կողմին էլ։ Հասկանում եմ քեզ, Դեյնա՛. դու բարկացած ես Արմանի վրա և ուզում ես պատժել նրան։ Բայց քանի՞ այլ մարտիկներ են սխալվել ու, միևնույն է, նոր հնարավորություն ստացել։ Քո բոլոր ժամանակների սիրելի մարտիկը՝ Քոնորը, մոտ 5-6 անգամ հրաժարվել է մարտերից, բայց դու դեռ խոսում ես այն մասին, որ նա մենամարտելու է համարյա թե Սպիտակ տանը»։
Մասվիդալը համոզված է, որ Արմանը տիտղոսի համար պայքարելու իրավունքը վաստակել է շատ ավելի, քան մյուս հավակնորդները.
«Գտնում եմ, որ Արմանը գոտու համար հերթում պետք է շատ ավելի առաջ լինի, քան Գեյջին կամ Փիմբլեթը»։
Հակասությունների պատճառն այն է, որ 2024 թվականի հունիսին Արման Ծառուկյանը հրաժարվեց կարճ ժամանակահատվածում մենամարտել Իսլամ Մախաչևի հետ՝ պատճառաբանելով լիարժեք պատրաստվելու համար ժամանակի սղությունը։ Դրանից հետո Ուայթը բազմիցս հայտարարել է, որ Արմանը «պետք է նորից ապացուցի տիտղոսի համար մենամարտելու իր իրավունքը»՝ չնայած Չարլզ Օլիվեյրայի և Դեն Հուկերի նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակներին։