🎥 Այս տղան յուրահատուկ է․ Խաբիբ Նուրմագոմեդովն ու Զլատան Իբրահիմովիչը մրցել են բազկամարտում

Խառը մենամարտերի (MMA) ռուս հայտնի մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը Telegram-ի իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որտեղ բազկամարտի է բռնվել «Միլանի», «Բարսելոնայի», «Այաքսի» և Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ։ «Այս տղան յուրահատուկ է»,- տեսանյութին կից գրել է Խաբիբը։ Հիշեցնենք, որ «Արծիվն» իր վերջին մենամարտն անցկացրել է 2020 թվականի հոկտեմբերի … Read more

Երբ հաղթանակներդ նահանջի տեղ չունեն

Նրանք գալիս են մեր կյանքում ապացուցելու ապրելու իմաստն արժեւորելու կարեւորությունը, որը մարդ արարածին դարձնում է կատարելության ճանապարհի մի ավել քայլ անող մեկը, իմաստավորելով նրա գոյությունը։ Հաշմանդամությունը տարբեր երեսներ ու կողմեր ունի, հոգեբանական ու թաքնված կողմեր, որոնք տարբեր անհատների մեջ դրսեւորման իրենց ձեւն ու բնույթն ունեն, բայց կա այդ ամենի միջով անցնող ու հաղթահարող տեսակը, ցավը … Read more

Բազկամարտի ԱԱ․ Սարգիս Ստեփանյանը՝ պարաբազկամարտի աշխարհի քառակի չեմպիոն

Բուլղարիայի Ալբենա քաղաքում ընթացող պարաբազկամարտի աշխարհի 27-րդ առաջնությունում, մինչև 80 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սարգիս Ստեփանյանը դարձել է աշխարհի քառակի չեմպիոն։ «Սա արդեն իմ չորրորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսն է, և իմ մարզական ուղու ընթացքում ես նաև դարձել եմ հնգակի Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ նվաճել եմ Աշխարհի գավաթը։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության և … Read more

Բազկամարտի ԱԱ․ Արման Մրտեյանը՝ աշխարհի եռակի փոխչեմպիոն — Armsport.am

Բուլղարիայի Ալբենա քաղաքում ընթացող բազկամարտի աշխարհի 46-րդ առաջնությունում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Արման Մրտեյանը երրորդ անգամ դարձել է աշխարհի փոխչեմպիոն։ Մրտեյանը նաև բազկամարտի Եվրոպայի յոթակի չեմպիոն է և հանդես է գալիս մինչև 23 տարեկանների տարիքային խմբում։ Նշենք, որ բազկամարտի աշխարհի առաջնությանը մասնակցում են 59 երկրի ներկայացուցիչներ։

Բազկամարտի աշխարհի առաջնությանը ԵՊԲՀ ուսանողուհի Մարիամ Սարգսյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Սեպտեմբեր 17,2025 13:34 Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը ԵՊԲՀ ուսանողուհին՝ Աշխարհի չեմպիոն Բուլղարիայում կայացած Բազկամարտի աշխարհի առաջնությանը ԵՊԲՀ ուսանողուհի Մարիամ Սարգսյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Նշեմ նաև, որ Մարիամը սովորում է ընդհանուր բժշկության ֆակուլտետում՝ գերազանց առաջադիմությամբ։ Կեցցես, Մարիամ ջան, հպարտանում ենք քեզանով: Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից … Read more

7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալ՝ պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունից — Armsport.am

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Զվարթնոց» օդանավակայում այս գիշեր մարզիկներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատներն ու ընկերները։ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է թիմին բարձր արդյունքների … Read more