Խառը մենամարտերի (MMA) ռուս հայտնի մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը Telegram-ի իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որտեղ բազկամարտի է բռնվել «Միլանի», «Բարսելոնայի», «Այաքսի» և Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ։
«Այս տղան յուրահատուկ է»,- տեսանյութին կից գրել է Խաբիբը։
Հիշեցնենք, որ «Արծիվն» իր վերջին մենամարտն անցկացրել է 2020 թվականի հոկտեմբերի 24-ին Աբու Դաբիում կայացած UFC 254 մրցաշարում։ Այդ ժամանակ նա խեղդող հնարքով հաղթեց ամերիկացի Ջասթին Գեյջիին՝ տանելով կարիերայի 29-րդ հաղթանակը, ինչից հետո հայտարարեց մարզական կարիերան ավարտելու մասին։ Իսկ Իբրահիմովիչը ֆուտբոլային կարիերան ավարտել է 2023 թվականի ամռանը։