🔴 Ուղիղ եթեր. Արման Ծառուկյան — Մեհդի Բայդուլաև գոտեմարտը ACBJJ 20 մրցաշարում

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Մոսկվայում ընթանում է ACBJJ 20 մրցաշարը։ Երեկոյի գլխավոր իրադարձությունը լինելու է բրազիլական ջիու-ջիցուի կանոններով անցկացվող գոտեմարտը, որում ուժերն են չափելու Արման Ծառուկյանը և Մեհդի Բայդուլաևը։

Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել սույն թվականի նոյեմբերին Դոհայում (Կատար) կայացած UFC Fight Night 265 մրցաշարում՝ մենամարտելով Դեն Հուկերի դեմ։ Այդ դիմակայությունն ավարտվել է Արմանի հաղթանակով՝ երկրորդ ռաունդում կիրառած խեղդող հնարքի շնորհիվ։ Նրա ակտիվում գրանցված է 23 հաղթանակ և 3 պարտություն։

Իսկ ահա Բայդուլաևն իր վերջին մենամարտն անցկացրել է հուլիսին՝ ACA 189 մրցաշարի շրջանակում մրցելով Մարկոս Ռոդրիգեսի դեմ։ Այդ մարտում Մեհդին հաղթանակի է հասել մրցավարների միաձայն որոշմամբ։ Նրա հաշվին կա 19 հաղթանակ և 2 պարտություն։

Գոտեմարտի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։00-ից հետո։

Leave a Comment