ACBJJ 20-ի համագլխավոր իրադարձության շրջանակում հանդիպեցին Յուսուֆ Ռաիսովն ու Էդուարդ Վարդանյանը (մարտական ջիու-ջիցու, 85 կգ): Մարզիկները նախկինում արդեն մրցել էին միմյանց դեմ MMA-ի կանոններով, որտեղ ևս ուժեղ էր գտնվել Վարդանյանը։
Մենամարտի հենց մեկնարկից լարվածությունը մեծ էր։ Հանդիսատեսն ակտիվորեն աջակցում էր մարզիկներին, իսկ վերջիններս չհիասթափեցրին։ Փոխադարձ կոշտ հարվածաշարին հաջորդեց Վարդանյանի կողմից իրականացված թեյքդաունը։ Պարտերում կարճատև պայքարից հետո Յուսուֆին հաջողվեց ոտքի կանգնել։
Այնուհետև հետևեցին հզոր հարվածներ իրանին, որոնցում Ռաիսովն ավելի ակտիվ տեսք ուներ։ Էդուարդը, հավանաբար զգալով դա, անմիջապես տեղափոխեց պայքարը գետնի վրա, որտեղ արդեն տիրում էր նախաձեռնությանը։ Կարճ ժամանակ անց մրցակիցները վերադարձան կանգնած դիրք, սակայն՝ ոչ երկար։ Էդուարդը հերթական անգամ տապալեց Ռաիսովին մրցասպարեզի հատակին՝ շարունակելով հարվածներ տալ։
Երկար ժամանակ բարձր տեմպ պահպանելու պատճառով մենամարտի ընթացքում արագությունը նկատելիորեն ընկավ։ Թեև Ռաիսովը փորձում էր ակտիվ գործել ներքևից, սակայն ոչինչ չկարողացավ հակադրել Վարդանյանի վերահսկողությանը։ Էդուարդը վստահորեն մենամարտը հասցրեց եզրագծին՝ հաղթանակ տանելով մրցավարների միաձայն որոշմամբ։
