Արցախցիները Կոռնիձորում նկարվել են Արցախի ֆոնին, ԱԱԾ-ն առգրավել է հեռախոսները. Ահազանգում է փաստաբանը (տեսանյութ)

Օրեր առաջ երեք արցախցիներ այցելել են Կոռնիձոր, լուսանկարվել Արցախի՝ Հակարի կամրջի ֆոնին՝ ցանկանալով իրենց կարոտն առնել։ «Մի քանի լուսանկար են արել, տեսագրություն, իսկ վերադարձի ճանապարհին կանգնեցրել են ԱԱԾ ծառայողները, փաստացի զրկել են նրանց ազատությունից, փաստացի առգրավել հեռախոսները, զրկել փաստաբանի հետ կապ հաստատելու հնարավորությունից։ Մոտ 1-2 ժամ հետո տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք՝ վարչական պատասխանատվության ենթարկելու համար»,-ահազանգում … Read more

Հիմա էլ «մտահոգված» Փաշինյանն ու իր պալատականները պնդում են, թե ցանկանում են աջակցել արցախցիներին

Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը գրում է․  Քանի որ ՀՀ իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ, երեկ արցախցիների սոցիալ-տնտեսական ինտեգրման հիմնախնդիրներն են քննարկել՝ միաժամանակ նախընտրական ոգուն հարիր որոշ լուծումներ խոստանալով, այդ առումով մի քանի շեշտադրում անեմ՝ Երբ անընդհատ ասում էինք, որ գրեթե զրոյական ներառականությամբ խնդրահարույց ծրագրեր են որոշվում ու իրականացվում կառավարության կողմից, որոնք որևէ կերպ շահառուների կարիքներն ու … Read more

Ադրբեջանում հայ բանտարկյալներին արգելել են Աստվածաշունչ ստանալ. խաչի դաջվածքները այրելու միջոցով ջնջել են․ USCIRF

«Ադրբեջանում հայ բանտարկյալներին, ըստ նրանց ընտանիքների,  արգելվում է կրոնական նյութեր, մասնավորապես՝ Աստվածաշունչ ստանալ»,-այս մասին նշվում է ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF)  2026թ. տարեկան զեկույցում: Զեկույցի՝ Ադրբեջանին վերաբերող մասում ասվում է, որ  փետրվարին USCIRF-ի պատվիրակությունը մեկնել է Ադրբեջան՝ գնահատելու կրոնի ազատության պայմանները և հանդիպելու կառավարական պաշտոնյաների հետ։ «Թեև ադրբեջանական կառավարությունը պատրաստակամություն է հայտնել USCIRF-ի հետ … Read more

Արցախցիները խարդախության զոհ են դառնում նաև քաղաքացիություն ստանալու հայտերը առցանց լրացնելիս

Տեղեկացնում ենք, որ ֆեյսբուքյան կեղծ օգտատերը սոցիալապես անապահով արցախցիներին աջակցություն տրամադրելու նախապայմանով, խոցելի խմբերում գտնվող արցախցիներից տարբեր եղանակներով պահանջում են իրենց հաշվին փոխանցել տարբեր չափերի դրամական միջոցներ։ Մեր հայրենակիցները խարդախության զոհ են դառնում նաև ՀՀ ՆԳՆ ՄՔԾ կողմից քաղաքացիություն ստանալու հայտերը առցանց լրացնելու ընթացքում` կեղծ օգտատերերի կողմից վճարի դիմաց աջակցություն տրամադրելու խոստումներին հավատալով:  Առավել ցավալին … Read more

Ամեն բան սկսվեց 2020 թվականի հունվարի 3-ին, երբ սպանվեց գեներալ Սուլեյմանին. Արցախի ԱԺ պատգամավոր

Ամեն բան սկսվեց 2020 թվականի հունվարի 3-ին, երբ սպանվեց «Ղոդս»-ի հրամանատար Սուլեյմանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը։ «Նա այն տղան էր, ով չէր հավատում տանը նստելուն և խաղաղության հավաստիացումներին, այլ ցանց էր ստեղծում Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, անգամ Հայաստանում և Արցախում։ Սուլեյմանին գիտեր, որ թշնամիների հախից ավելի լավ է … Read more

Կոչ ենք անում մտահոգության արտահայտություններից անցնել ակտիվ աջակցման․ Արցախի ԱԺ նախագահը Վենսին

«Բաց նամակ Մեծարգո Ջ․ Դ․ Վենսին Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահին Ձերդ Գերազանցություն, Գրում եմ Ձեզ՝ որպես Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խորհրդարանի նախագահ՝ անդրադառնալու հումանիտար ծանր անարդարության և հրատապ քաղաքական պատասխանատվության խնդրին: 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը բռնի տեղահանվեց իր հայրենի օրրանից: Սա ոչ թե հումանիտար տարհանում էր կամ կամավոր հեռացում, այլ երկարատև շրջափակման, … Read more

Երկու հայ է մնացել ադրբեջանական դարձած Ստեփանակերտում. նրանցից մեկն անհետացել է․ «Ազատություն»

Երկու հայ է մնացել ադրբեջանական դարձած Ստեփանակերտում: Մեկին ադրբեջանցիները չեն գտել, որ բերեն: Այս մասին հայտնում է «Ազատությունը»։ «Էդ կինը վերջին պահին անհասկանալի ձևով անհետացել է, ադրբեջանցիները սկսել են ակտիվ իրեն մանգալ, մի քանի րոպե ման եկան, հետո սուս մնացին, մնացածին ավտո նստեցրի, տարան, էդ կնոջն էլ ոչ ոք չի տեսել» – ասաց հանրային գործիչ Տիգրան … Read more