Ucom-ը հատուկ ակցիա է հայտարարում իր ֆուտբոլասեր բաժանորդների համար

Ucom-ը հատուկ ակցիա է հայտարարում հայ ֆուտբոլասերների համար՝ նվիրված ՖԻՖԱ 2025 ակումբային աշխարհի առաջնությանը։ Հունիսի 15-ից մինչև հուլիսի 13-ը ներառյալ Xiaomi TV A Pro 2025 հեռուստացույցը հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը 189.900 դրամով՝ ցանկացած Unity փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում: Առաջարկը գործում է ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդների համար։ Արդյունքում բաժանորդը կստանա նոր հեռուստացույց, … Read more

Աշխարհահռչակ Shell-ը Հայաստանում  նոր հասցե ունի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ

Աշխարհահռչակ Shell ապրանքանիշը, որն ունի կայանների ամենամեծ ցանցն աշխարհում, Հայաստանում ներկայանում է նոր հասցեով՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անմիջապես հարևանությամբ՝ Ի. Գասպարյան 43։ Shell-ի նոր լցակայանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հունիսի 14-ին։ Միջոցառումն ուղեկցվեց տպավորիչ շոու ծրագրով, ցուցադրություններով՝ ներկայացնելով ավտոմոբիլային արդյունաբերության մի շարք առաջատար բրենդեր, ինչպես նաև Ducati մոտոցիկլետի բրենդը, միավորելով ավելի քան 300 մասնակիցների, այդ … Read more

Viva-ն շնորհավորում է Ucom-ին՝ 5G ցանցի ընդլայնման կապակցությամբ

Հունիս 13,2025 17:10 Viva-ն շնորհավորում է Ucom-ին՝ 5G ցանցի ընդլայնման կապակցությամբ Շնորհավորում ենք մեր գործընկեր Ucom-ին՝ Հայաստանում 5G ցանցի ընդլայնման կապակցությամբ։ Սա կարևոր իրադարձություն է՝ Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ուղղությամբ: Շնորհակալ ենք առողջ մրցակցությունը խթանող նախագծերի իրականացման համար: Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի … Read more

Ջերմ ու ապահով․ մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում

Ամերիաբանկի ու ջիջիի համատեղ նոր նախաձեռնության շնորհիվ ջիջիով երթևեկելն այսուհետ ավելի ապահով է․  ջիջիի 100 մեքենաներում տեղադրվել են մանկական նստատեղեր՝ քարսիթեր։ Երկու ընկերությունները համատեղել են ջանքերը,  որպեսզի երեխաների ուղևորությունները լինեն էլ ավելի ջերմ ու ապահով։ Նախաձեռնությունը միտված է ոչ միայն ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը, այլև հասարակության մեջ երեխաների անվտանգ երթևեկության հարցին պատասխանատու մոտեցման ձևավորմանը։ … Read more

Team-ը, NVIDIA-ն և Firebird-ը հայտարարում են տարածաշրջանային ԱԲ սուպերհամակարգչային կենտրոն կառուցելու` 500 մլն․ դոլար արժողությամբ մեգանախագծի մասին

11 հունիսի, 2025թ․, Երևան․ Եվրոպայում ստարտափ և տեխնոլոգիական ամենամեծ համաժողովի՝ Viva Technology-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում շուրջ 500 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային մեգանախագիծ: Հայաստանի Հանրապետության կառավարության, NVIDIA-ի, Firebird-ի և Team Group-ի համագործակցությամբ կառուցվելու է արհեստական բանականության (ԱԲ) լուծումներով աշխատող՝ տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը: ՀՀ կառավարության աջակցությամբ տեխնոլոգիական նորարարությունները արագացնելու և տարածաշրջանում առաջադեմ … Read more

Ռուսները Լաբուբու խաղալիքների վրա ծախսել են 2 միլիոն ռուբլի

Մայիս ամսին Ռուսաստանի խոշորագույն մարկետփլեյսներում կտրուկ աճել են Լաբուբու անսովոր խաղալիքների և բանալու կախիչների վաճառքները, պարզել են Moneyplace վերլուծաբանները (պատկանում է «Контур» էկոհամակարգին), իսկ հետազոտության արդյունքներին ծանոթացել է «Lenta.ru»-ն։ Վերլուծաբանների տվյալներով՝ 2025 թվականի սկզբին Լաբուբու խաղալիքները գրեթե չէին պահանջվում մարկետփլեյսներում։ Առաջին վաճառքները սկսվել են ապրիլին, իսկ մայիսին պահանջարկը կտրուկ աճել է։ Այդ ամսվա ընթացքում ռուսաստանցիները … Read more

Viva-ն «Զինվորի տան» համար նոր մասնաշենք է կառուցել

Հայաստանում ներդրվում է վերականգնողական բուժման նոր և աննախադեպ մոդել «Զինվորի տանը» նոր մասնաշենք է բացվել: Այն կառուցվել է ոչ միայն եղած հնարավորություններն ընդլայնելու, բուժառուների սպասարկման ծավալը մեծացնելու, այլև Հայաստանում վերականգնողական բուժման աննախադեպ մոդել կիրառելու նպատակով: Այս մասնաշենքը «Զինվորի տանը» հնարավորություն կտա իրականացնել կարևոր ծրագրեր:  Դրանց շնորհիվ առավել արժանապատիվ պայմաններում ավելի մեծ թվով զինհաշմանդամներ միաժամանակ կկարողանան … Read more

Ֆրանսերենի ժամանակակից դասասենյակ՝ Մաստարայի դպրոցում

Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի դպրոցի աշակերտներն այսուհետ հնարավորություն ունեն ֆրանսերեն ուսումնասիրել կահավորված ու մուլտիմեդիայի բոլոր հնարավորություններով հագեցած դասասենյակում։ Մաստարայի միջնակարգ դպրոցի ֆրանսերենի դասասենյակն ամբողջությամբ կահավորել և տեխնիկապես վերազինել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը՝ «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հետ համատեղ։ Վերանորոգված դասասենյակը աշակերտներին հնարավորություն կտա լեզվական խոչընդոտները հաղթահարել ժամանակակից պայմաններով հագեցած դասասենյակում։ «Ուրախ ենք, որ այսօր … Read more

Հայաստանում անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ գինու փառատոնը

Արդեն հինգերորդ անգամ Ակբա բանկի աջակցությամբ Երևանում մեկնարկել է հունիսի առաջին շաբաթվա ամենասպասված իրադարձությունը՝ «Երևանի գինու օրեր» փառատոնը, որն ամբողջ աշխարհին պատմում է հայկական գինեգործության եզակի ու հազարամյակների պատմություն ունեցող ավանդույթների մասին: Փառատոնի շրջանակում մինչև հունիսի 8-ը ներառյալ Երևանի Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցները կվերածվեն հայկական գինու բույրով ու մշակույթով լցված տոնական միջավայրի՝ պատրաստ հյուրընկալելու … Read more

«Ուժեղացնել կրթությունը, կրթության միջոցով՝ տնտեսությունը». ԶՊՄԿ-ն եւ ԵՊՀ-ն հուշագիր ստորագրեցին

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» եւ Երեւանի պետական համալսարանի կրթական համագործակցության շրջանակն ընդլայնվում է։ Կողմերի միջեւ ստորագրված հուշագրով ուսանողները մասնագիտական պրակտիկաներ կանցկացնեն ԶՊՄԿ արտադրությունում եւ լաբորատորիաներում, ԶՊՄԿ մասնագետները դասախոսությունների եւ հանդիպումների միջոցով կմասնակցեն ԵՊՀ կրթական ծրագրերին, ուսանողների գիտահետազոտական մշակումների մրցույթներ կանցկացվեն։ Հուշագրով նախատեսվում է նաեւ գիտապրակտիկ լաբորատորիա հիմնել ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի՝ շուրջ 355 քմ մակերեսով … Read more