Team-ը չորրորդ տարին շարունակ աջակցում է Koreez համադպրոցական մրցանակաբաշխությանը

21-ը հոկտեմբերի, 2025 թ․, Երևան․ Ամփոփվել են Team Telecom Armenia-ի տեխնոլոգիական գործընկերությամբ անցկացվող Koreez մրցանակաբաշխության արդյունքները: Այս տարի առարկայական ծրագրերի և հատուկ ընտրված թեմաների հիման վրա ստեղծված ինտելեկտուալ մրցույթին մասնակցել է շուրջ 25 000 աշակերտ Հայաստանի Հանրապետության դպրոցներից: «Կրթության ոլորտում կատարված յուրաքանչյուր ներդրում ներդրում է մեր երկրի ապագայում: Այդ է պատճառը, որ ոլորտի աջակցությունը մեզ … Read more

Գիտության համապետական տոնը համախմբել է շուրջ 35 000 մասնակցի

8-ը հոկտեմբերի, 2025 թ․, Երևան․ Շուրջ 35 000 այցելու մի քանի օր շարունակ մասնակիցը դարձավ համապետական գիտական տոնին. ավարտվեց «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտության շաբաթ. Հայաստան» փառատոնը, որի տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenia-ն էր: Միջոցառումն այս տարի համախմբել էր Հայաստանի պետական, ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական ու ստեղծարար կառույցների և կազմակերպությունների առաջատար ներկայացուցիչների: Նախորդ տարվա համեմատ գրանցվել էր … Read more

Team-ը՝ տարվա ամենատեխնոլոգիական միջոցառման՝ «ԴիջիԹեք»-ի 5G գործընկեր

7-ը հոկտեմբերի, 2025 թ․, Երևան․ Հոկտեմբերի 10-12-ը Երևանում կանցկացվի Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումը՝ «ԴիջիԹեք 2025»-ը: Team-ը, ավանդաբար լինելով ամենամասշտաբային տեխնոլոգիական միջոցառման կողքին, այս տարի հոբելյանական՝ 20-րդ անգամ անցկացվող «ԴիջիԹեք»-ի 5G գործընկերն է: «Մերիդիան» էքսպո կենտրոնում կայանալիք տեխնոլոգիական ցուցահանդեսի, կոնֆերանսի ու փառատոնի ձևաչափով անցկացվող միջոցառման կազմակերպիչը  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է: Միջոցառումն այս տարի 3 oրերի … Read more

imID-ն թողարկեց «MobileID eSIM» լուծումը

Հայաստանում թվային ինքնության և վստահության ծառայություններ մատուցող imID ընկերությունը, համագործակցելով Հայաստանի հեռահաղորդակցական երեք խոշոր օպերատորների հետ, հայտարարում է «MobileID eSIM» ծառայության գործարկման մասին։ Այս քայլը նոր մակարդակի է բարձրացնում թվային ինքնության անվտանգ և հարմարավետ լուծումները՝ դարձնելով դրանք ավելի հասանելի և ճկուն: Այսուհետ Team Telecom Armenia, Ucom և Viva ընկերությունների բաժանորդները կարող են ակտիվացնել և օգտագործել … Read more

Team-ից գնի՛ր Xiaomi սմարթֆոն, ստացի՛ր նաև երկրորդը

27-ը օգոստոսի, 2025 թ․, Երևան․ Մեկը լավ է, երկուսն՝ ավելի. նոր ուսումնական տարվան ընդառաջ Team Telecom Armenia-ն հանդես է գալիս աննախադեպ ակցիայով՝ Back to school ակցիայի շրջանակում գնելով այս տարվա մոդելային շարքի Xiaomi Redmi Note 14 Pro սմարթֆոն՝ հաճախորդները կստանան ևս մեկ Xiaomi սմարթֆոն՝ Redmi A5: Xiaomi Redmi Note 14 Pro-ն առանձնանում է հզոր տեսախցիկներով, … Read more

Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ը

9 հուլիսի, 2025թ., Երևան. Հուլիսի 4-6-ը Վանաձորը տեխնոլոգիական մայրաքաղաքի կարգավիճակում էր. Լոռին հյուրընկալել էր հայկական տեխնոլոգիական համայնքի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Tech Week 2025-ը, որի տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenia-ն է: Tech Week Vanadzor-ը նախաձեռնել են TCF-ը, Zealous-ը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։ Երեք օրերի ընթացքում Վանաձորը միավորել էր տեխնոհամայնքի առաջատարներին, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին, փորձառու … Read more

Team Telecom Armenia-ն ու Team Systems-ը՝ մեկ հարկի տակ. բացվեց Team Place նոր կոնցեպտով վաճառասրահը

1-ը հուլիսի, 2025թ., Երևան. Team Telecom Armenia-ն և Team Systems-ը՝ մեկ հարկի տակ․ Homplex Mall-ում պաշտոնապես բացվեց Team Place-ը՝ նոր կոնցեպտով վաճառքի և սպասարկման կենտրոնը։ Team Place-ում այցելուները կարող են գտնել ամեն ինչ ցանկացած տարածք՝ տներից մինչև գրասենյակներ, հյուրանոցներ ու այլ կառույցներ խելացի լուծումներով կահավորելու համար։ Այստեղ կարելի է փորձարկել ու ձեռք բերել ավտոմատ կառավարվող … Read more

Team-ը, NVIDIA-ն և Firebird-ը հայտարարում են տարածաշրջանային ԱԲ սուպերհամակարգչային կենտրոն կառուցելու` 500 մլն․ դոլար արժողությամբ մեգանախագծի մասին

11 հունիսի, 2025թ․, Երևան․ Եվրոպայում ստարտափ և տեխնոլոգիական ամենամեծ համաժողովի՝ Viva Technology-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում շուրջ 500 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային մեգանախագիծ: Հայաստանի Հանրապետության կառավարության, NVIDIA-ի, Firebird-ի և Team Group-ի համագործակցությամբ կառուցվելու է արհեստական բանականության (ԱԲ) լուծումներով աշխատող՝ տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը: ՀՀ կառավարության աջակցությամբ տեխնոլոգիական նորարարությունները արագացնելու և տարածաշրջանում առաջադեմ … Read more

Երևանի Էրեբունի թաղամասում գործարկվել է 5G ցանցը

Մայիս 17,2025 20:30 Մայիսի 17-ը Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության համաշխարհային օրն է։ Team Telecom Armenia-ն՝ որպես կապի պատմության և Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդ, շարունակում է կրել հեռահաղորդակցության ոլորտի զարգացման պատասխանատվությունը։ Team Telecom Armenia-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը շնորհավորում է Հեռահաղորդակցության օրվա առթիվ և հայտարարում ընկերությունում նշանակալի փուլի մեկնարկի մասին՝ Երևանի Էրեբունի թաղամասում գործարկվել է 5G ցանցը։ Հասարակայնության հետ … Read more

Արի՛ ժամանակի միջով ճամփորդելու. Team-ի Կապի թանգարանը միացել է թանգարանային տոներին

Մայիսի 16, 2025թ., Երևան. Team Telecom Armenia-ն հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. տարածաշրջանում Կապի միակ թանգարանը միացել է տարվա ամենաթանգարանային տոներին: Մայիսի 17-ին՝ Թանգարանների գիշերը, և մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Կապի թանգարանի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանում հեռահաղորդակցության էվոլյուցիային: Թանգարանում ցուցադրված են տարբեր ժամանակներում օգտագործված կապի սարքավորումներ՝ 19-րդ դարից սկսած մինչև ֆիքսված, բջջային և … Read more