Team-ը չորրորդ տարին շարունակ աջակցում է Koreez համադպրոցական մրցանակաբաշխությանը

21-ը հոկտեմբերի, 2025 թ․, Երևան․ Ամփոփվել են Team Telecom Armenia-ի տեխնոլոգիական գործընկերությամբ անցկացվող Koreez մրցանակաբաշխության արդյունքները: Այս տարի առարկայական ծրագրերի և հատուկ ընտրված թեմաների հիման վրա ստեղծված ինտելեկտուալ մրցույթին մասնակցել է շուրջ 25 000 աշակերտ Հայաստանի Հանրապետության դպրոցներից: «Կրթության ոլորտում կատարված յուրաքանչյուր ներդրում ներդրում է մեր երկրի ապագայում: Այդ է պատճառը, որ ոլորտի աջակցությունը մեզ … Read more

Team Systems-ը «ԴիջիԹեք»-ում ներկայացրել է խելացի տան նորագույն լուծումներ

15-ը հոկտոմբերի, 2025 թ․, Երևան․ Team Systems-ը՝ որպես Team ընկերությունների խմբի անդամ, մասնակցեց տարվա ամենատեխնոլոգիական միջոցառմանը՝ «ԴիջիԹեք»-ին՝ ներկայացնելով խելացի տան և ինժեներական համակարգերի իր նորագույն լուծումները։ «Խելացի տեխնոլոգիաները պետք է նպաստեն մարդկանց առօրյայի հեշտացմանը։ Team Systems-ի նպատակը պարզ է՝ ամեն տուն, ամեն գրասենյակ, ամեն տարածք դարձնել ավելի հարմար, խելացի ու խնայող: Մենք ուզում ենք, որ … Read more

Բաժանորդների AI օգնական, թվային վճարային քարտ, Cloud Gaming և այլ անակնկալներ. Team-ը «ԴիջիԹեք»-ում է

Team-ը տարվա ամենատեխնոլոգիական միջոցառմանը՝ հոբելյանական 20-րդ «ԴիջիԹեք»-ին ներկայանում է ընկերությունների խմբով: Տաղավարում են Team Systems, Team Solutions, Team Pay, Buy.am ընկերություններն ու Team Telecom Armenia-ն, որը ցուցահանդեսի 5G գործընկերն է: «Մենք «ԴիջիԹեք»-ի ստեղծումից ի վեր տարբեր ընկերություններով միջոցառման կողքին ենք և ի սկզբանե վստահ ենք եղել, որ այն երկրի տեխնոլոգիական ոլորտը հիմնովին փոխելու է: Շնորհավորում … Read more

Team-ը՝ տարվա ամենատեխնոլոգիական միջոցառման՝ «ԴիջիԹեք»-ի 5G գործընկեր

7-ը հոկտեմբերի, 2025 թ․, Երևան․ Հոկտեմբերի 10-12-ը Երևանում կանցկացվի Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումը՝ «ԴիջիԹեք 2025»-ը: Team-ը, ավանդաբար լինելով ամենամասշտաբային տեխնոլոգիական միջոցառման կողքին, այս տարի հոբելյանական՝ 20-րդ անգամ անցկացվող «ԴիջիԹեք»-ի 5G գործընկերն է: «Մերիդիան» էքսպո կենտրոնում կայանալիք տեխնոլոգիական ցուցահանդեսի, կոնֆերանսի ու փառատոնի ձևաչափով անցկացվող միջոցառման կազմակերպիչը  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է: Միջոցառումն այս տարի 3 oրերի … Read more

Team-ը 16 000 000 ԿՎՏ տարեկան արտադրանքով արևային հզոր կայան է գործարկել Գեղարքունիքում

15-ը հուլիսի, 2025թ․, Երևան․ Կարևորելով վերականգնվող էներգիայի աղբյուրների ավելացումը, բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը, ինչպես նաև Հայաստանի էներգետիկական անվտանգությունը և կայուն զարգացումը՝ Team ընկերությունների խումբը հայտարարում է ռազմավարական նոր նախագծի մեկնարկի մասին։ Գեղարքունիքի մարզում Team ընկերությունների խումբը կառուցել և շահագործման է հանձնել 16 միլիոն ԿՎՏ տարեկան արտադրանքով արևային կայան։ Նման հզորությամբ կայանը համարժեք է 7000-ից մինչև … Read more

Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ը

9 հուլիսի, 2025թ., Երևան. Հուլիսի 4-6-ը Վանաձորը տեխնոլոգիական մայրաքաղաքի կարգավիճակում էր. Լոռին հյուրընկալել էր հայկական տեխնոլոգիական համայնքի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Tech Week 2025-ը, որի տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenia-ն է: Tech Week Vanadzor-ը նախաձեռնել են TCF-ը, Zealous-ը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։ Երեք օրերի ընթացքում Վանաձորը միավորել էր տեխնոհամայնքի առաջատարներին, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին, փորձառու … Read more

Team-ը, NVIDIA-ն և Firebird-ը հայտարարում են տարածաշրջանային ԱԲ սուպերհամակարգչային կենտրոն կառուցելու` 500 մլն․ դոլար արժողությամբ մեգանախագծի մասին

11 հունիսի, 2025թ․, Երևան․ Եվրոպայում ստարտափ և տեխնոլոգիական ամենամեծ համաժողովի՝ Viva Technology-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում շուրջ 500 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային մեգանախագիծ: Հայաստանի Հանրապետության կառավարության, NVIDIA-ի, Firebird-ի և Team Group-ի համագործակցությամբ կառուցվելու է արհեստական բանականության (ԱԲ) լուծումներով աշխատող՝ տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը: ՀՀ կառավարության աջակցությամբ տեխնոլոգիական նորարարությունները արագացնելու և տարածաշրջանում առաջադեմ … Read more

Արի՛ ժամանակի միջով ճամփորդելու. Team-ի Կապի թանգարանը միացել է թանգարանային տոներին

Մայիսի 16, 2025թ., Երևան. Team Telecom Armenia-ն հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. տարածաշրջանում Կապի միակ թանգարանը միացել է տարվա ամենաթանգարանային տոներին: Մայիսի 17-ին՝ Թանգարանների գիշերը, և մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Կապի թանգարանի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանում հեռահաղորդակցության էվոլյուցիային: Թանգարանում ցուցադրված են տարբեր ժամանակներում օգտագործված կապի սարքավորումներ՝ 19-րդ դարից սկսած մինչև ֆիքսված, բջջային և … Read more