Ucom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և CIPR Aerospace-ի հիմնադիր տնօրեն Մարի Հրաչուհի Բողոսյանը Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվ․ պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա.Հ. Երիցյանի անվան վարժարանին և «Արեգնազան» կրթահամալիրին հանձնեցին «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթները՝ փոքր արհեստական արբանյակով, վերգետնյա կայանով, պարաշյուտով և գործնական ուղեցույցներով համալրված։ Դպրոցների ուսուցիչները նախապես վերապատրաստվել են  CIPR Aerospace-ի մասնագետների կողմից ուսումնական փաթեթի թեմաներով … Read more

Ucom-ն աջակցում է Հայաստանում անվտանգ և վստահելի թվային միջավայրի ձևավորմանը

Ucom-ը հանդես է գալիս որպես տեխնոլոգիական գործընկեր՝ Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստան ՀԿ-ի կողմից հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Երևանում անցկացվող «Կառավարում, ռիսկեր և համապատասխանություն արհեստական բանականության և թվային ակտիվների դարում» խորագրով տարեկան միջազգային կոնֆերանսում։ Կոնֆերանսը համախմբում է ներքին աուդիտի, ռիսկերի կառավարման, համապատասխանության և տեղեկատվական անվտանգության ոլորտների ավելի քան 150 մասնագետների և փորձագետների՝ ԱՄԷ-ից, Նիդերլանդներից, Միացյալ Թագավորությունից, Լիբանանից, … Read more

Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման  կենտրոնը Կոմիտաս 8 հասցեում

Ucom-ը՝ շարունակելով վաճառքի և սպասարկման ցանցի արդիականացման գործընթացը, վերաբացել է վերանորոգված և ժամանակակից լուծումներով հագեցած կենտրոնը Կոմիտաս 8 հասցեում։ Նորաբաց կենտրոնը գործում է երկուշաբթիից շաբաթ՝ 09:00-20:00-ը, իսկ կիրակի՝ 10:00-19:00-ը, առանց ընդմիջումների։ Այստեղ այցելուները կարող են օգտվել Ucom-ի ֆիքսված, շարժական և ինտերնետ ծառայություններից, ստանալ մասնագիտական խորհրդատվություն և ձեռք բերել հայտնի բրենդների սմարթֆոններ, ականջակալներ, բարձրախոսներ, խելացի ժամացույցներ, … Read more

«Տեխնոլոգիաները պետք է հասանելի լինեն յուրաքանչյուր համայնքի, դպրոցի և երիտասարդի համար». Երեւանում կայացավ Silicon Mountains 2025 գագաթնաժողովը

Երևան, 2025թ., հոկտեմբերի 14. Երևանում կայացավ «Արհեստական ​​բանականության անատոմիա» խորագրով Silicon Mountains 2025 գագաթնաժողովը, որը դարձել է երկրի առանցքային տեխնոլոգիական հարթակը: Միջոցառումը միավորել էր առաջատար փորձագետներին և ոլորտի առաջնորդներին՝ ցույց տալու, թե ինչ կառուցվածք ունի արհեստական ​​բանականությունը՝ ալգորիթմներից և նեյրոնային ցանցերից մինչև տվյալների հոսքեր և մարդկային փորձառության դերը թվային փոխակերպման մեջ: Գագաթնաժողովի բացման խոսքում ՀՀ վարչապետ … Read more

Արևային լուծումներ Արենիում․ Ucom-ը և FPWC-ն աջակցում են շրջակա միջավայրի պահպանությանը

Ucom-ի  աջակցությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Արենի համայնքի Ագարակաձոր, Արենի, Մոզրով, Ռինդ և Չիվա բնակավայրերում մեղվապահներին տրամադրել է արևային էլեկտրական ցանկապատներ՝ մեղվափեթակները արջերից պաշտպանելու համար։ Վայոց ձորում վերջին տարիներին վայրի կենդանիների կենսամիջավայրը փոփոխվել է, ինչի հետևանքով արջերը՝ սնունդ հայթայթելու նպատակով, երբեմն մտնում են համայնքների տարածքներ, վնասում մեղվափեթակներ, մրգատու այգիներ և գյուղատնտեսական … Read more

Ucom-ը Silicon Mountains 2025 գագաթնաժողովի պլատինե գործընկերն է  

Հոկտեմբերի 14-ին Երևանը կվերածվի նորարարության կենտրոնի․ «Արհեստական բանականության անատոմիան» խորագրով կկայանա ամենամյա Silicon Mountains 2025 գագաթնաժողովը։ Ucom-ն այս տարի ևս հանդես է գալիս որպես միջոցառման պլատինե գործընկեր՝ աջակցելով այն հարթակին, որը միավորում է ապագայի լուծումները ստեղծողներին։ Գագաթնաժողովի շրջանակում մեկ տասնյակից ավելի միջազգային հեղինակավոր   փորձագետներ կբացահայտեն, թե ինչպես են ալգորիթմներն ու նեյրոնային ցանցերը ձևավորում նորարարություններ, ինչու … Read more

Ucom-ի աջակցությամբ ամփոփվեց «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնը

Սեպտեմբերի 26-30-ը, Երևանի Կինոգործիչների միության դահլիճում, Ucom ընկերության աջակցությամբ անցկացվեց «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնը։ Այս տարի այն կրում էր «Համակեցություն մարդկանց և բնության միջև» խորագիրը՝ շեշտադրելով մարդու և բնության համակեցության հիմնախնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները։ Փառատոնի փակման արարողությունը կայացավ սեպտեմբերի 30-ին, որի ընթացքում հայտարարվեցին մրցութային անվանակարգերի հաղթողները։ Այս տարվա փառատոնի հաղթող ֆիլմերն են․ Լիամետրաժ … Read more

Ucom-ը ստացել է  Համապատասխանության կառավարման (Compliance) համակարգի  ISO 37301:2021 ստանդարտի միջազգային հավաստագիր

Ucom-ը տեղեկացնում է  ISO 37301:2021  ստանդարտի միջազգային հավաստագիր ստանալու մասին։ Այս կարևոր ձեռքբերումը վկայում է ընկերության հետևողական քայլերի մասին՝ ուղղված օրինականության, էթիկայի և թափանցիկության սկզբունքներին համապատասխան գործելակերպի հաստատմանը։ ISO 37301:2021-ը միջազգային ստանդարտի առկայությունը հավաստում է, որ Ucom-ը համապատասխանում է ստանդարտով սահմանված Համապատասխանության կառավարման (Compliance) համակարգի պահանջներին, ինչը երաշխավորում է Ucom-ում իրավական և նորմատիվային խախտումների կանխման, … Read more

Ucom-ը ներկայացնում է uCoin կուտակային բոնուսային համակարգը

Ucom-ն ուրախությամբ հայտարարում է նոր uCoin բոնուսային համակարգի մեկնարկի մասին  բոլոր նրանց համար, ովքեր սմարթֆոններ են գնում Ucom-ի առցանց խանութից։ Այս նորարարական համակարգը հնարավորություն է տալիս կուտակել բոնուսային միավորներ և օգտագործել դրանք հետագայում՝ առցանց գնումները դարձնելով ավելի ձեռնտու և հարմար։ Ucom-ի առցանց խանութից սմարթֆոն գնելիս գրանցված հաճախորդներն ավտոմատ կերպով կուտակում են uCoin միավորներ՝ դրա արժեքի … Read more

Ucom-ի աջակցությամբ  «Արմդրոն Համայնք»-ը սովորեցնում է ապագայի տեխնոլոգիաները

Ucom-ի աջակցությամբ՝ «Արմդրոն Համայնք»-ը հաջողությամբ ավարտել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կառավարման մեկամսյա անվճար կրթական ծրագիրը։ Դասընթացներին մասնակցել են 12-16 տարեկան պատանիներ, որոնք ընտրվել են ոլորտի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելու, ինչպես նաև հարցազրույցների և թեստերի արդյունքում։ Ծրագրի ընթացքում պատանիները ծանոթացել են ժամանակակից ԱԹՍ-ների տեխնոլոգիաներին, ինժեներական մտածողության հիմունքներին և FPV* (First-person view) դրոնների առանձնահատկություններին։ Մասնակիցները տեսական և … Read more