Հայտնի է դարձել, թե ինչու է Ռեալը հրաժարվել Կոնատեի և Ուպամեկանոյի տրանսֆերներից

Մադրիդի «Ռեալը» դադարեցրել է հետաքրքրությունը կենտրոնական պաշտպաններ Իբրաիմա Կոնատեի և Դայո Ուպամեկանոյի նկատմամբ։

«Արքայական» ակումբը տևական ժամանակ համարվում էր «Լիվերպուլի» ֆրանսիացի պաշտպանի ձեռքբերման գլխավոր հավակնորդը, իսկ ավելի ուշ, ըստ շրջանառվող լուրերի, առաջատար դիրքեր էր զբաղեցնում նաև «Բավարիայում» հանդես եկող նրա հայրենակցի համար տրանսֆերային պայքարում։

Ինչպես հաղորդում է հեղինակավոր Diario AS պարբերականը, մադրիդյան գրանդը սառեցրել է հետաքրքրությունը երկու ֆուտբոլիստների նկատմամբ ֆինանսական պատճառներով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ պաշտպանների գործակալները պարբերաբար բարձրացրել են ֆինանսական պահանջները իրենց հաճախորդների համար։ Արդյունքում՝ մադրիդյան ակումբի ղեկավարության համբերությունը հատել է, և նրանք որոշել են դուրս գալ բանակցային գործընթացից։

Հիշեցնենք, որ Կոնատեի և Ուպամեկանոյի գործող պայմանագրերն իրենց ներկայիս ակումբների հետ ուժի մեջ են մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Leave a Comment