Բավարիան մեծ ակումբ է, բայց այդ ակումբում խաղալն իմ երազանքն է. Կառլ — Armsport.am

Մյունխենի «Բավարիայի» երիտասարդ հարձակողական ոճի կիսապաշտպան Լենարտ Կառլը կիսվել է ապագայի իր երազանքներով։ Երկրպագուների հետ հանդիպման ժամանակ 17-ամյա ֆուտբոլիստը խոստովանել է, որ հույս ունի մի օր խաղալ Մադրիդի «Ռեալի» կազմում։

«Հուսով եմ՝ սա մեր միջև կմնա։ «Բավարիան» մեծ ակումբ է, և այստեղ խաղալն արդեն իսկ երազանքի իրականացում է։ Բայց մի օր ես անպայման ուզում եմ խաղալ «Ռեալ Մադրիդի» կազմում։ Դա իմ երազանքի ակումբն է», — Կառլի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Չնայած իր ամբիցիաներին՝ կիսապաշտպանը նշեց, որ «Բավարիան» իր սրտում հատուկ տեղ է զբաղեցնում, և ինքը վայելում է մյունխենյան ակումբի կազմում խաղալը։

Ընթացիկ մրցաշրջանում Կառլը նշեց իր նորամուտը մյունխենյան գրանդի հիմնական թիմի կազմում։ Բոլոր մրցաշարերում անցկացրած 21 խաղում նա խփել է 6 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում, ինչը նրան դարձրեց Բունդեսլիգայի ամենամեծ բացահայտումներից մեկը։ Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։

Leave a Comment