
Այսօրվա ահաբեկչական բովանդակությամբ տեսանյութը վստահաբար իշխանությունների կազմակերպած բեմադրությունն է, որպեսզի Փաշինյանը ատելության ու բռնաճնշումների նոր չափաբաժին ապահովի արցախցիների ու ընդդիմադիրների հանդեպ: Եվ Փաշինյանի ու նրա խմբակի օպերատիվ ու ատելությամբ լեցուն արձագանքները չուշացան:
Վստահ եմ, որ այս ահաբեկչական սադրանքը չի բացահայտվելու, իսկ ՔՊ-ականները նախընտրական քարոզարշավում այս տեսանյութը կիրառելու են որպես «դրոշակ»՝ Փաշինյանին իբր զոհ ներկայացնելու, ժողովրդի վախերի վրա խաղալու և արցախցիներին լրացուցիչ թիրախավորելու համար:
Արցախ Միության ղեկավար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը