Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ներկա հավասարումը – Live News

Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի և հատկապես կապուղիների ապաշրջափակման խնդրի՝ աշխարհաքաղաքական մակարդակի բարձրանալը երկու հիմնական կողմ ունի՝ դրական և բացասական։ Ըստ այդմ. Դրական է այն, որ խնդրի նման մասշատաբայնությունը և տարաբնույթ բանակցային օրակարգերի առկայությունը գրեթե ամբողջովին զրոյացնում են ռազմական լուծումների հնարավորությունները։ Այս պահի դրությամբ ռազմական սցենարի հավանականությունը կարող է պայմանավորված լինել հատկապես տարածաշրջանային պատերազմի հավանականությամբ։ Բացասական կողմն … Read more

Թրամփի վարչակազմում դժգոհ են Նեթանյահուից․ Արմեն Պետրոսյան

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ամերիկյան Axios պարբերականի համաձայն՝ Դոնալդ Թրամփի վարչակազմում աճում է հոռետեսությունն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ՝ մի շարք անվտանգային խնդիրների առնչությամբ նրա ապակառուցողական մոտեցումների հիմքով։ Պատճառն ԱՄՆ-ի համար շարունակական խնդիրների ստեղծումն է, այն դեպքում, երբ Դ.Թրամփի վարչակազմը փորձում որոշակի կայունություն ապահովել տարածաշրջանում։ Այս անգամ թեման առնչվում է Սիրիային, որտեղ … Read more

Թրամփի վարչակազմում դժգոհ են Նեթանյահուից (տեսանյութ) – Live News

Ամերիկյան Axios պարբերականի համաձայն՝ Դոնալդ Թրամփի վարչակազմում աճում է հոռետեսությունն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ՝ մի շարք անվտանգային խնդիրների առնչությամբ նրա ապակառուցողական մոտեցումների հիմքով։ Պատճառն ԱՄՆ-ի համար շարունակական խնդիրների ստեղծումն է, այն դեպքում, երբ Դ. Թրամփի վարչակազմը փորձում որոշակի կայունություն ապահովել տարածաշրջանում։ Այս անգամ թեման առնչվում է Սիրիային, որտեղ ամերիկյան միջնորդության արդյունքում հրադադար էր հաստատվել … Read more

Սիրիայի կառավարությունը փորձում է վերականգնել ինքնիշխանությունը երկրի ամբողջ տարածքի նկատմամբ

Սիրիայի հարավային ալ-Սուվեյդա նահանգում տեղաբնիկ դրուզների և Սիրիայի կառավարական ու նրանց հարող բեդվինական ուժերի միջև մի քանի օր տևած բախումները, հնարավոր է, ժամանակավորապես դադարեցին՝ նաև ԱՄՆ-ի կողմից գործադրված ջանքերի արդյունքում։ Իսրայելի ուղիղ ռազմական միջամտությունն ստեղծված իրավիճակին կարող էր ավելի տևական դարձնել հակամարտությունը, քանի որ իսրայելական հատուկ ծառայությունները երկար ժամանակ են աշխատում Սիրիայի մասնատման և դրուզական … Read more

ԱՄՆ-ում հետաքրքրված են հատկապես Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող զարգացումներով

Այս օրերին ամերիկյան շուրջ մեկ տասնյակ պետական և մասնավոր ուղեղային կենտրոններում մեր փորձագիտական թիմի ունեցած հանդիպումների ընթացքում ամերիկյան կողմին ամենից շատ հետաքրքրող Հայաստանին առնչվող թեմաներն են՝ 1. Իսրայել-Իրան պատերազմի հետևանքները մեր երկրի համար, Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող զարգացումները։ Հատկապես վերջին հարցն ավելի է ընդգծվում՝ պայմանավորված ԱՄՆ-ում իշխող վարչակազմի առանձնահատկություններով պայմանավորված տրամադրությունների համատեքստում մեր ընտրած … Read more

Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի հավանականությունն ավելի ու ավելի իրատեսական է թվում․ Արմեն Պետրոսյան

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի հավանականությունն ավելի ու ավելի իրատեսական է թվում Ինչպես նախորդիվ կանխատեսվում էր, տարածաշրջանային պատերազմի հավանականությունն ավելի ու ավելի իրատեսական է թվում։ ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների դեմ իրականացված կործանարար հարվածները, փաստացի, նշանակում են, որ Վաշինգտոնն ուղղակիորեն ներքաշվել է Թեհրանի դեմ մղվող պատերազմում։ Հակամարտության ծավալման հետագա … Read more

World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե մեդալակիր, Պետրոսյանը՝ բրոնզե — Armsport.am

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում Հայաստանի հավաքականն այսօր՝ հունիսի 20-ին, նվաճել է երկու մեդալ։ Նժույգի վարժությունում ոսկե մեդալ է նվաճել Մամիկոն Խաչատրյանը, իսկ ազատ վարժություններում բրոնզե մեդալակիր է դարձել Արմեն Պետրոսյանը։

«Ժողովուրդն առյուծի պես» գործողությունը դառնալու է ռազմագիտության նորագույն դասագրքերի բովանդակության անքակտելի մաս

Ըստ նախնական տեղեկատվության՝ Իսրայելն իրանի դեմ իրականացրել է ոսկերչական ճշգրտության աննախադեպ մասշտաբային բազմաշերտ ռազմագործողություն. դրանում ներգրավվել են միաժամանակ մի քանի պետական քաղաքական և ռազմական կառույցներ։ Ըստ այդմ. Մինչև բուն ռազմագործողությունը, Իսրայելն իրականացրել է, այսպես կոչված, «մոլորեցման գործողություն»՝ նպատակ ունենալով ստիպել Իրանի ղեկավարությանը, միջազգային հանրությանը, իսրայելական հասարակությանը հավատալ, թե հարձակում չի լինելու։ Այս գործողությունը ներառել է … Read more

Ինչո՞ւ Ալիևը չմեկնեց Մոսկվա – Live News

Քանի որ ադրբեջանական մեդիադաշտում դեռևս քննարկվում է Իլհամ Ալիևի՝ Մոսկվա չմեկնելու և Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի տոնակատարություններին չմասնակցելու թեման, մի քանի դիտարկում՝ Ադրբեջանի նախագահի որոշման վերաբերյալ։ Նախևառաջ, միանշանակ է, ադրբեջանական կողմը ձգտելու էր որպես բազմակողմ խաղաքարտ խաղարկել թե՛ Մոսկվա մեկնելու, թե՛ չմեկնելու հանգամանքը։ Այս համատեքստում, ուշագրավ է, որ Ալիևի՝ ռուսական կողմին մերժելու վերաբերյալ տեղեկատվությունը տարածվեց … Read more