ԱՄՆ-ում հետաքրքրված են հատկապես Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող զարգացումներով

Այս օրերին ամերիկյան շուրջ մեկ տասնյակ պետական և մասնավոր ուղեղային կենտրոններում մեր փորձագիտական թիմի ունեցած հանդիպումների ընթացքում ամերիկյան կողմին ամենից շատ հետաքրքրող Հայաստանին առնչվող թեմաներն են՝ 1. Իսրայել-Իրան պատերազմի հետևանքները մեր երկրի համար,

  1. Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող զարգացումները։

Հատկապես վերջին հարցն ավելի է ընդգծվում՝ պայմանավորված ԱՄՆ-ում իշխող վարչակազմի առանձնահատկություններով պայմանավորված տրամադրությունների համատեքստում մեր ընտրած մարտավարությամբ՝ ՀՀ շուրջ ձևավորված անվտանգային մարտահրավերները ներկայացնելու նաև շեշտադրելով դրա կրոնական-քաղաքակրթական հիմքերը։

Այնպիսի տպավորություն է, թե մեր տարածաշրջանով և Հայաստանով զբաղվող բոլոր ուղեղային կենտրոններին պատվեր է իջեցվել՝ վերլուծելու, գնահատելու հայաստանյան զարգացումները։ Եվ նման պայմաններում բավականաչափ բարդ է իրավիճակը հնարավորինս նուրբ և նվազ խնդրահարույց կերպով ներկայացնելը։

Տարածաշրջանային փորձագետ՝ Արմեն Պետրոսյան

Leave a Comment