Հայ մարմնամարզիկի ազգանունով նոր տարր կլինի սպորտային մարմնամարզությունում

Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող Համլետ Մանուկյանը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում պատմական նվաճման է հասել։ Մանուկյանը հաջողությամբ հաղթահարել է նժույգ թափեր վարժության որակավորման փուլը և դուրս եկել եզրափակիչ։ 17-ամյա մարզիկը մարզագործիքի վրա կատարել է նոր տարր, որն արդեն պաշտոնապես կկրի նրա ազգանունը՝ «Մանուկյան»։ Հայ մարմնամարզիկներից իրենց անունով տարրեր … Read more

Ունիվերսիադա․ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր — Armsport.am

Գերմանական Էսեն քաղաքում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը դարձել է ոսկե մեդալակիր։ Մանուկյանը նժույգ թափեր վարժության եզրափակիչում վաստակել է 14.933 միավոր և հռչակվել մրցաշարի հաղթող։ Նույն վարժության եզրափակիչում մեր մյուս ներկայացուցիչը՝ Մամիկոն Խաչատրյանը, զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։

World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե մեդալակիր, Պետրոսյանը՝ բրոնզե — Armsport.am

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում Հայաստանի հավաքականն այսօր՝ հունիսի 20-ին, նվաճել է երկու մեդալ։ Նժույգի վարժությունում ոսկե մեդալ է նվաճել Մամիկոն Խաչատրյանը, իսկ ազատ վարժություններում բրոնզե մեդալակիր է դարձել Արմեն Պետրոսյանը։