World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե մեդալակիր, Պետրոսյանը՝ բրոնզե — Armsport.am

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում Հայաստանի հավաքականն այսօր՝ հունիսի 20-ին, նվաճել է երկու մեդալ։ Նժույգի վարժությունում ոսկե մեդալ է նվաճել Մամիկոն Խաչատրյանը, իսկ ազատ վարժություններում բրոնզե մեդալակիր է դարձել Արմեն Պետրոսյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներին, որոնք 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով վերադարձել են Գերմանիայում անցկացված Եվրոպայի առաջնությունից: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը: Ողջունելով մարզիկներին՝ նախարարի տեղակալ … Read more

📸Մարմնամարզության ԵԱ․ Հայ մարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը

Գերմանիայի Լայպցիգ քաղաքում Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն այսօր 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել։ Մեծահասակների Եվրոպայի իրենց առաջին առաջնությունում Համլետ Մանուկյանը դարձել է ոսկե, իսկ Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր։ Նրանք հանդես են եկել նժույգ-թափեր վարժությունում։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանն էլ Եվրոպայի առաջնություններում իր առաջին մեդալն է նվաճել՝ կանգնելով պատվո հարթակի … Read more

Համլետ Մանուկյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

Հայաստանի ներկայացուցիչներն առաջին մեդալներն են նվաճել Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայում առաջնությունում։ Մանուկյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն` նժույգ-թափերի եզրափակչում հավաքելով 14.766 միավոր։ Խաչատրյանը նույն վարժությունում 14.733 միավորով նվաճել է փոխչեմպիոնի կոչումը։ Եվրոպայի առաջնության եզրափակչում հանդես կգան նաև Արթուր Դավթյանը (հենացատկ), Արթուր Ավետիսյանը (օղակներ) և Վահագն Դավթյանը (օղակներ)։

5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ — Armsport.am

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի 5 անդամները դուրս են եկել Գերմանիայի Լայպցինգ քաղաքում անցկացվող Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակիչ։ ԵԱ-ում մեդալների համար կպայքարեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը: