Երկաթուղային և ճանապարհային միջանցքներն այն տեսակի կապիտալ ներդրումներ են, որոնք մուլտիպլիկատիվ ազդեցություն կունենան առաջիկա տասնամյակների համար․ Արմեն Գևորգյան

Հայաստանի հյուսիսային տրանսպորտային ուղիների արդիականացման շուրջ Վերջին շրջանում սրված քննարկումները (ցավոք, ոչ այնքան Հայաստանում) տարածաշրջանում բեռնափոխադրումների հնարավոր նոր տարբերակների վերաբերյալ, ինձ ստիպում են կրկին անդրադառնալ մի հարցի, որը նախկինում մի քանի անգամ կարևորել եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին ներկայացրած իմ գաղափարների շրջանակներում։ Հայաստանի հյուսիսային տրանսպորտային ուղիների արդիականացման միտումը կանխատեսելի էր, և նախապատրաստական ​​աշխատանքները պետք է սկսվեին … Read more