Այս ամենը ցույց է տալիս, որ Արցախի ամբողջ քաղաքակրթական ժառանգությունը գտնվում է ոչնչացման վտանգի տակ. Հովիկ Ավանեսով

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսով 2025 թ. դեկտեմբերի 1-ին մեր գործընկերը՝ Արցախի Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը, հրապարակեց մի տեսանյութ, որը նկարահանվել էր Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղում։ Տեսանյութում «ադրբեջանական» կողմը ներկայացնում էր այդ գյուղի խաչքարերն իբր «աղվանական ծագման» հուշարձաններ՝ շարունակելով այն քաղաքականությունը, որը միջազգային … Read more

«Ադրբեջանի» գաղափարախոսական հարվածի թիրախը ոչ միայն Արցախի, Ուտիքի և Նախիջևանի, այլև Հայաստանի հարյուրավոր վանքերն ու եկեղեցիներն են

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսով․ «2025 թ. դեկտեմբերի 1-ին մեր գործընկերը՝ Արցախի Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը, հրապարակեց մի տեսանյութ (https://www.facebook.com/share/v/1G7FSUvpZ4/), որը նկարահանվել էր Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղում։ Տեսանյութում «ադրբեջանական» կողմը ներկայացնում էր այդ գյուղի խաչքարերն իբր «աղվանական ծագման» հուշարձաններ՝ շարունակելով այն քաղաքականությունը, որը … Read more

Արցախահայության ազատության ու պետականութան համար պայքարում Աստղաշենում զոհվեցին 12 ազատամարտիկներ

ՀԱՍԵ Արցախի թեմը հիշատակել է Ադրբեջանի կողմից օկուպացված Աստղաշենը։ Աստղաշենը գտնվում է ԱՀ կենտրոնական հատվածում՝ Ասկերանի շրջանում՝ նախկինում՝ Արցախի Խաչեն գավառում: Գյուղի շրջակայքում Ք. ա. 2–1–ին հազարամյակներից մնացած դամբարանները, միջնադարյան տապանաքարերը վկայում են, որ հնագույն ժամանակներից քննության առարկա տարածքը բնակեցված է եղել: Տեսակետ կա, որ նախկինում բնակավայրը անվանվել է Քարաղբյուր: Գյուղում պահպանվում են Փռնգյուլանց Սուրբ, Խաչին տակ, Կապեն … Read more

Արցախի Ասկերանի շրջանի Տանկ-հուշարձանն ու Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված համալիրը ոչնչացված են

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր, ինչպես նշվել է մեր բազմաթիվ հրապարակումներում, Ադրբեջանի կողմից Արցախի հուշարձանների ոչնչացման մեխանիզմներից է Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացումը, որոնք շատ հաճախ համալիրների տեսքով են հանդես գալիս՝ ներառելով նաև հայոց ցեղասպանության, Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին և հայոց պատմության այլ նշանակալից իրադարձություններին նվիրված … Read more