«Փրկվում են մարդկանց կյանքեր, վերջին մեկ շաբաթում մեծ հերթեր անգամ պոլիկլինիկաներում չենք դիտարկում»․ նախարարը մանրամասներ ներկայացրեց առողջության ապահովագրության մասին

«Այս բարեփոխման արդյունքում փրկվում են մարդկանց կյանքեր, մարդիկ վերագտնում են իրենց առողջությունը, աշխատունակությունը, հավելյալ սոցիալական ճնշում չեն ավելացնում պետության վրա։ Եվ պետությունն իր միջոցները ներդնում է, որպեսզի մեր մարդկային կապիտալը զարգանա եւ մաքսիմում ծառայի ՀՀ զարգացմանն ու տնտեսական աճին»,- խորհրդարանում ՔՊ խմբակցության կազմակերպած առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ ասաց առողջապահության … Read more

Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել ընտանիքի 10-րդ զավակը

Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել ընտանիքի 10-րդ զավակը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «3530.0 գ քաշով, 51 սմ հասակով փոքրիկն ու մայրիկն իրենց լավ են զգում և առաջիկայում դուրս կգրվեն»,-գրել է նա:

1 ամսում 255000 քաղաքացի է օգտվել առողջության ապահովագրության համակարգից․ զրույց պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ

2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ է մտել  առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը: Առաջին փուլով համակարգում ընդգրկված քաղաքացիների թիվը կազմում է մոտ 1 միլիոն 600 հազար մարդ, այսինքն՝ Հայաստանի բնակչության կեսից ավելին։ Որքա՞ն արդյունավետ է գործում համակարգը, ի՞նչ վիճակագրություն կա, ի՞նչ խնդիրներ են արձանագրվել այս մեկ ամսվա ընթացքում։ Այս հարցերի շուրջ «Հեռանկարը» զրուցել է … Read more

Նիպահ վիրուս․ ինչ պետք է իմանան Հայաստանի քաղաքացիները • Tribune.am

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է Նիպահ վիրուսով հարուցված հիվանդության մասին։ Նիպահը նոր ի հայտ եկող զոոնոզ վարակ է, որը տարածվում է կենդանիներից մարդուն։ Վարակի հիմնական աղբյուրներն են մրգակեր չղջիկները և խոզերը։ Մարդը կարող է վարակվել՝ չղջիկների թքով կամ մեզով աղտոտված մրգեր օգտագործելիս, թերի ջերմային մշակում անցած արմավենու հյութ օգտագործելիս, վարակված կենդանիների, մասնավորապես … Read more

Նիպահ վիրուսի տարածման համաճարակաբանական ռիսկերը Հայաստանում ցածր են. ՀՎԿԱԿ

Նիպահ վիրուսով հարուցված հիվանդությունը նոր ի հայտ եկող զոոնոզ (մարդու և կենդանիների համար ընդհանուր) վարակ է: Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից: Վարակի հիմնական աղբյուր հանդիսանում են չղջիկները և խոզերը։Մարդը կարող է վարակվել մրգակեր չղջիկների թքով և մեզով աղտոտված մրգերի և արմավենու հյութ օգտագործելիս, ինչպես նաև վարակված կենդանիների, մասնավորապես՝ խոզերին խնամելիս … Read more

Հունվարի 29-ի ժամը 10:00-ի դրությամբ 255 234 ապահովագրական այց է գրանցվել

Կառավարության նիստում անդրադարձ է կատարվել նաև առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման գործընթացին: Վարչապետն ընդգծել է, որ սկսել են որոշակի դրական արձագանքներ ստանալ դրա վերաբերյալ: Իսկ ինչ վերաբերում է բուժաշխատողների մտահոգություններին, ապա, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դրանք կհավաքագրվեն և հիմնավորները լուծում կստանան: Արձագանքելով՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է. «Բժշկական կենտրոնների և պոլիկլինիկաների, ամբուլատորիաների առաջնակի տեղեկատվական և … Read more

Արդյո՞ք կա վտանգ, որ Հնդկաստանից եկող աշխատանքային միգրանտները կարող են Հայաստան բերել Կալկաթայում տարածվող Նիպահ մահաբեր վիրուսը

Հնդկաստանում իշխանությունները հատուկ միջոցներ են ձեռնարկում հայտնաբերված «Նիպահ» կոչվող վտանգավոր վիրուսի տարածումը կանխելու նպակակով: Մահաբեր հիվանդության լոկալ բռնկումը պաշտոնապես հաստատվել է: Հնդկաստանի որոշ քաղաքներում դիմակներ կրելը պարտադիր է դարձել: Ի՞նչ է հայտնի վիրուսի մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այդ «Նիպահ» կոչվող վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1999թ.-ին՝ Մալայզիայի Նիպահ գետի հարևանությամբ: Հենց … Read more

Արդյո՞ք այս տարի Համաշխարհային բանկի վարկի պատճառով հապճեպ ընդունած այս ապահովագրական համակարգը չի հանդիսանում քաղաքական կոռուպցիա ու ընտրողների բանակի գեներացիա. բժիշկ

«Երբ խոսում ենք առողջապահական ոլորտի կոռուպցիոն ռիսկերի մասին, գերակշռող մեծամասնության մոտ տպավորություն է ստեղծվում, որ խոսում են պացիենտի կողմից բժշկին վճարվող գումարներից, դեղերի նշանակումից ստացված «ատկատներից» եւ այդ շղարշի ներքո կորում են այն իրական կոռուպցիոն ռիսկերը, որոնք իրականում կան մեր երկրում: Չեմ արդարացնում փողերի սեւ շրջանառությունը առողջապահական ոլորտում, սակայն որպես պրակտիկ բժիշկ գործընկերներիս հետ շփման … Read more

Առցանց հանդիպում` ԱԱՊ տնօրենների, բուժաշխատողների համար. Առողջապահության նախարարություն

Հունվարի 29-ին՝ ժամը 11:00-ին, կանցկացվի առցանց հանդիպում` առողջության առաջնային պահպանման օղակի տնօրենների, բուժաշխատողների համար։ Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից: Թեման` Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում Արմեդում գրանցումների, ուղեգրումների կազմակերպում, մատյանների վարում, ընթացիկ այլ հարցեր։ «Խնդրում ենք անցնել հղումով, լրացնել և նշված ժամին միանալ քննարկմանը zoom հարթակում»,-ասվում է հաղորդագրությունում։ Հղումը` այստեղ:

Նիպան ծանր հիվանդություն է, վնասում է ուղեղի բջիջները. ՌԴ ակադեմիկոսը՝ Հնդկաստանում տարածված մահացու վիրուսի մասին

«Նիպա վիրուսը նոր չէ, դրանով մենք առաջին անգամ զբաղվել ենք 1998-89 թվականներին, այն ոչ միայն Հնդկաստանում, այլեւ հարավ-արեւելյան Ասիայում է հանդիպում»,-Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնի միացմամբ կայացած Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան տեսակամուրջի ժամանակ նշեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն՝ ԵԱՏՄ երկրների կենսաանվտանգության մասին խոսելիս: ԱՀԿ-ն, սակայն, վարակի հետագա տարածման ռիսկը ցածր է գնահատել՝ նշելով, որ Հնդկաստանում վիրուսով վարակվածները … Read more