Առցանց հանդիպում` ԱԱՊ տնօրենների, բուժաշխատողների համար. Առողջապահության նախարարություն

Հունվարի 29-ին՝ ժամը 11:00-ին, կանցկացվի առցանց հանդիպում` առողջության առաջնային պահպանման օղակի տնօրենների, բուժաշխատողների համար։ Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

Թեման` Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում Արմեդում գրանցումների, ուղեգրումների կազմակերպում, մատյանների վարում, ընթացիկ այլ հարցեր։

«Խնդրում ենք անցնել հղումով, լրացնել և նշված ժամին միանալ քննարկմանը zoom հարթակում»,-ասվում է հաղորդագրությունում։

Հղումը` այստեղ:

Leave a Comment