Սուր շնչառական վարակիչ որ հիվանդություններն են հիմա տարածված ՀՀ-ում

ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ գտնվում է գրեթե նույն մակարդակի վրա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 1.8 անգամ։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Ընդհանուր դեպքերի գրեթե 81.3%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում: Հայաստանի Հանրապետությունում շրջանառվում են ռեսպիրատոր սինցիտիալ … Read more

Մարդիկ մտնում են բժշկի մոտ, ասում են՝ ձրի է, գրի՛. բուժաշխատողները բողոքի ակցիա են արել ու նամակ հանձնել ԱԺ նախագահին

Այսօր բուժաշխատողները նամակներ են փոխանցել ԱԺ նախագահին ու խմբակցություններին՝ առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության բացերի և ռիսկերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու համար: Շուրջ 30 տոկոս ցածր և ուշացումով ստացած աշխատավարձ, բուժծառայությունների սակագների նվազում, ծանրաբեռնվածության աճ և այլ խնդիրներ են բարձրաձայնում բուժաշխատողները: Նամակների հանձնման նպատակը մեկն է՝ լսելի դարձնել խնդիրները և փորձել համատեղ գտնել լուծումներ։ «Ամենամեծ բացը … Read more

Հանդիպման օրակարգում Առողջության համընդհանուր ապահովագրությունն էր

«Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի հերթական հանդիպման օրակարգում Առողջության համընդհանուր ապահովագրությունն էր՝ բարեփոխմանն առնչվող բովանդակային ու տեխնիկակական հարցերով։ «Պացիենտ, բուժանձնակազմ, պետություն՝ ապահովագրության համակարգի այս երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ սա մեր բարեփոխման հիմքում ընկած կարևոր նպատակն է, որից չշեղվելու համար գործնականում ի հայտ եկող … Read more

Գյումրիում դանակահարված երիտասարդի վիճակը կայուն է

Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը ABC Media-ի հետ զրույցում ասաց, որ բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդը, որը դանակահարվել էր մի խումբ անձանց կողմից, վիրահատվել է. վիճակը գնահատվում է կայուն: Հիշեցնենք, որ երեկ Գյումրու հիվանդանոց էր տեղափոխվել 1996 թվականին ծնված Հ․Մ․-ն, մարմնի տարբեր՝ գլխի, դաստակի, սրունքի ու հետույքի հատվածներում կտրող-ծակող վերքերով ու քերծվածքներով: Երիտասարդին մի խումբ … Read more

Հայաստան–Հնդկաստան համագործակցության շրջանակում դեղամիջոցի նոր խմբաքանակ է տրամադրվել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնին

Հայաստան–Հնդկաստան համագործակցության շրջանակում դեղամիջոցի նոր խմբաքանակ է տրամադրվել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնին։ Այն պաշտոնապես հանձնել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։ Այս անգամ մատակարարվել է 21 600 դեղապատիճ։ Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ողջունելով դեսպանին, կարևորել է Հայաստան–Հնդկաստան համագործակցության շարունակական զարգացումը՝ հատկապես … Read more

Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվացում է նկատվում

20 Փետրվարի, 2026 «Հերացի վերլուծական» կենտրոնը վերլուծել է 7-րդ շաբաթվա սուր շնչառական վարակների համաճարակաբանական իրավիճակը Հայաստանում: Սուր շնչառական վարակների շաբաթական վերլուծության արդյունքում արձանագրվել է որոշակի ակտիվացում բոլոր տարիքային խմբերում: ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հոսպիտալացված սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) դեպքերի ամփոփ վերլուծության համաձայն` 2026թ.-ի 7-րդ շաբաթվա ընթացքում (09.02-15.02.2026թ.) … Read more

Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակների որոշակի ակտիվացում – Live News

«Հերացի վերլուծական» կենտրոնը վերլուծել է 7-րդ շաբաթվա սուր շնչառական վարակների համաճարակաբանական իրավիճակը Հայաստանում: Սուր շնչառական վարակների շաբաթական վերլուծության արդյունքում արձանագրվել է որոշակի ակտիվացում բոլոր տարիքային խմբերում: ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հոսպիտալացված սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) դեպքերի ամփոփ վերլուծության համաձայն` 2026թ.-ի 7-րդ շաբաթվա ընթացքում (09.02-15.02.2026թ.) ծանր ՍՇՎ-ով նոր դեպքերի թիվը … Read more

Ծանր է պացիենտների վիճակը․ Ավանեսյանը մեկնաբանել է Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորների վիճակը

Բավական ծանր է մեր պացիենտների վիճակը, իրականացվել են անհրաժեշտ վիրահատական միջամտություններ, գտնվում են բժշկական խիստ հսկողության ներքո․ ասաց Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Աջափնյակում հնչած կրակոցներից տուժածներին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Առողջապահության նախարարությունից տեղեկացրել էին, որ Աջափնյակի կրակոցներից տուժած և հոսպիտալացված քաղաքացիներից 3-ի վիճակը գնատվում է ծայրահեղ ծանր, 3-ինը` ծանր։

Չպլանավորված այցս այս անգամ դեղատուն էր․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Չպլանավորված այցս այս անգամ դեղատուն էր: Հետևել եմ Ապահովագրության շրջանակում էլեկտրոնային դեղատոմսի սպասարկման և դեղի բացթողնման ընթացքին:Դեղատոմսի ամսական միջին արժեքը, որը կազմում է 20 հազ ՀՀ դրամ (65+ տարիքի մեր քաղաքացիների համար) վճարում է պետությունը»: Մանրամասները՝ տեսանյութում:

Ինչ է կատարվում «Հանրապետական» հիվանդանոցում կրակոցներից հետո • Tribune.am

Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվածների հարազատները այժմ գտնվում են Հանրապետական հիվանդանոցում։ Հայտնում է «Հրապարակ օրաթերթը»։ Հիվանդանոցի տարածքում մեծ թվով ոստիկաններ կան այս պահին,  գործով քննիչները իրականացնում են գործողություններ՝ քննչական գործընթացի շրջանակում։ Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, հիշեցնենք, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է … Read more