Ինչ է կատարվում «Հանրապետական» հիվանդանոցում կրակոցներից հետո • Tribune.am

Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվածների հարազատները այժմ գտնվում են Հանրապետական հիվանդանոցում։ Հայտնում է «Հրապարակ օրաթերթը»։

Հիվանդանոցի տարածքում մեծ թվով ոստիկաններ կան այս պահին,  գործով քննիչները իրականացնում են գործողություններ՝ քննչական գործընթացի շրջանակում։

Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, հիշեցնենք, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է և կրակոցի ձայներ են լսվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներ։

Պարզվել է, որ դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք կան տեղափոխված բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․ Վ․-ն, հիվանդանոցում մահացել է։

Leave a Comment