Գյումրիում դանակահարված երիտասարդի վիճակը կայուն է

Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը ABC Media-ի հետ զրույցում ասաց, որ բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդը, որը դանակահարվել էր մի խումբ անձանց կողմից, վիրահատվել է. վիճակը գնահատվում է կայուն:

Հիշեցնենք, որ երեկ Գյումրու հիվանդանոց էր տեղափոխվել 1996 թվականին ծնված Հ․Մ․-ն, մարմնի տարբեր՝ գլխի, դաստակի, սրունքի ու հետույքի հատվածներում կտրող-ծակող վերքերով ու քերծվածքներով: Երիտասարդին մի խումբ անձինք դանակահարել էին կանգառում:

Leave a Comment