Հայտնի է՝ որքան գումար կստանա Արտետան նոր տրանսֆերների համար — Armsport.am

Հայտնի է դարձել, թե որքան գումար է պատրաստ Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը հատկացնել ամառային տրանսֆերային պատուհանի համար։ Sky Sports-ի տվյալներով՝ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կկարողանա նոր տրանսֆերների վրա ծախսել 100 միլիոն ֆունտ։ Միաժամանակ, աղբյուրի տվյալներով, թիմի ներկայիս ֆուտբոլիստների տրանսֆերների հնարավոր վաճառքից ստացված միջոցները ևս կգումարվեն ու կընդլայնեն տրանսֆերային բյուջեն։ «Արսենալի» տրանսֆերային գլխավոր նպատակն ամենայն հավանականությամբ … Read more

Վիրցը ծնողների հետ միասին բանակցություններ է վարել հավանական նոր ակումբի մարզչի հետ

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ծնողների հետ մեկնել է Մանչեսթեր՝ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ բանակցություններ վարելու։ Այս մասին հայտնել է Sport Bild-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի մասնագետի հետ զրույցից հետո Վիրցը և նրա ծնողները վերադարձել են Գերմանիա։ Գերմանացի ֆուտբոլիստի հայրը հրաժարվել է մեկնաբանել ընտանիքի Մանչեսթեր կատարած այցը։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «Քաղաքաբնակները» … Read more

ԱՊԼ-ի ուղեգրի փլեյ-օֆֆ․ Հայտնի է եզրափակիչի երկրորդ մասնակիցը — Armsport.am

Չեմպիոնշիփում կայացավ ԱՊԼ-ի ուղեգրի համար փլեյ-օֆֆի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումները։ «Սանդերլենդը» երեքշաբթի օրը ընդունել էր Ֆրենկ Լեմպարդի «Քովենթրիին» և ավարտեց հանդիպումը ոչ-ոքի՝ 1-1 հաշվով (առաջին հանդիպումը՝ 2-1): «Շեֆիլդ Յունայթեդը» պատասխան հանդիպումը երկուշաբթի «Բրիստոլ Սիթիի» հետ ավարտել էր նույն հաշվով, ինչ առաջին հանդիպումը՝ 3-0։ Եզրափակիչում , որը կկայանա Ուեմբլիում, «Սանդերլենդը» կհանդիպի «Շեֆիլդ Յունայթեդի» հետ և թիմերը կպայքարեն … Read more

🎥 ԱՊԼ-ի ուղեգրի փլեյ-օֆֆ․ Հայտնի է եզրափակիչի առաջին մասնակիցը — Armsport.am

Չեմպիոնշիփում շարունակվում է ԱՊԼ-ի ուղեգրի համար փլեյ-օֆֆի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումները։ «Շեֆիլդ Յունայթեդը» պատասխան հանդիպումը «Բրիստոլ Սիթիի» հետ ավարտեց նույն հաշվով, ինչ առաջին հանդիպումը՝ 3-0։ «Սանդերլենդը» երեքշաբթի օրը կընդունի Ֆրենկ Լեմպարդի «Քովենթրիին» (առաջին հանդիպումը՝ 2-1): Եզրափակիչում , որը կկայանա Ուեմբլիում, «Շեֆիլդ Յունայթեդը» և վաղվա հանդիպման հաղթողը կպայքարեն Պրեմիեր լիգայի ուղեգրի համար։ Ավելի վաղ Չեմպիոնշիփի հաղթող «Լիդսը» … Read more

Լիվերպուլը Տրենտին փոխարինողի տրանսֆերի շուրջ բակացությունների առաջադեմ փուլում է

«Լիվերպուլը» շարունակում է աշխատել Ժերեմի Ֆրիմպոնգի տրանսֆերի շուրջ։ Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ «Բայերի» պաշտպանի տրանսֆերի բանակցությունները գտնվում են առաջադեմ փուլում։ Մերսիսայդցիները Ֆրիմպոնգին դիտարկում են որպես թիմից հեռացող Տրենտ Ալեքսանդր-Արնոլդին փոխարինելու հիմնական թեկնածու։ Նշվում է, որ Ֆրիմպոնգը պատրաստ է այս ամռանը փոխել ակումբը։ 24-ամյա ֆուտբոլիստի հավանական տրանսֆերի արժեքը կկազմի 35-40 միլիոն եվրո։ Իսկ ահա ըստ L’Equipe-ի տվյալներով՝ … Read more

Ոսկե Խաղակոշիկ․ Թեժ մրցավազք՝ մրցաշրջանի վերջում — Armsport.am

«Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշն այս պահին գլխավորում է «Ոսկե խաղակոշիկի» մրցանակի համար մրցավազքը։ Նա իր ակտիվում ունի 57 միավոր (38 գոլ x 1,5)։ Նրանից մեկ միավոր պակաս ունի «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը։ «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն երրորդն է այս ցանկում։ Հիշեցնենք, որ այս մրցանակի համար հաշվի են առնվում միայն ներքին առաջնությունում գրանցած արդյունքները։ Յուրաքանչյուր լիգա … Read more

🎥 Նյուքասլը սեփական հարկի տակ հաղթեց Չելսիին — Armsport.am

Անգլիայի Պրեմեր լիգայի 36-րդ տուրի շրջանակում «Նյուքասլը» սեփական հարկի տակ հաղթեց «Չելսիին» 2-0 հաշվով․ հանդիպման մեկնարկում աչքի ընկավ Տոնալին, իսկ խաղավերջում՝ Գիմարաեշը։ Մրցաշարային աղյուսակը՝

Հաուն կլքի՞ Նյուքասլը․․․ Ակումբը գլխավոր մարզչի նոր թեկնածու ունի — Armsport.am

Անգլիական «Նյուքասլ» ակումբը քննարկում է գլխավոր մարզչին փոխելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Football Transfers-ը։ Աղբյուրի փոխանցմամբ, չնայած այն հանգամանքին, որ «կաչաղակների» ղեկավարությունը գոհ է թիմի արդյունքներից, որը նվաճել է Լիգայի գավաթը և նպատակ ունի դուրս գալ Չեմպիոնների լիգա, նրանք պատրաստ են բաժանվել Էդի Հաուից․ թե ինչո՞ւ՝ պատճառը չի նշվում։ Նշվում է, որ «Նյուքասլի» ներկայացուցիչները … Read more

ՄՅՈւ-ն գիտի ինչպես տիտղոս նվաճել, Տոտենհեմը՝ ոչ․ Սքոուլզ — Armsport.am

Փոլ Սքոուլզը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի եզրափակչում հաղթելու ֆավորիտն է։ Ռուբեն Ամորիմի թիմը մրցաշարի եզրափակիչում՝ մայիսի 21-ին, կմրցի «Տոտենհեմի» հետ։ «Երկու թիմերն էլ գավաթի կարիք ունեն։ Երկուսն էլ ցանկանում են նվաճել այն։ «Մանչեսթեր Յունայթեդի» պատմությունը ցույց է տալիս, որ նրանք կհաղթեն։ Նրանք գիտեն, թե ինչպես նվաճել տիտղոսներ։ «Տոտենհեմը» չգիտի։ Հենց այս փորձը, … Read more

Եթե չստանամ Ոսկե գնդակը, միևնույն է, իմ կարիերան հաջողված է․ Սալահ — Armsport.am

«Լիվերպուլի» եգիպտոսցի ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահը գնահատել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված «Ոսկե գնդակ» մրցանակը նվաճելու իր հնարավորությունները։ «Դա ինձանից կախված չէ, բայց, իհարկե, մի օր ես կցանկանայի նվաճել «Ոսկե գնդակը» իմ ժողովրդի համար։ Երբ դու Եգիպտոսի գյուղերից մեկից ես, դժվար է երազել «Ոսկե գնդակի» մասին։ Այնուամենայնիվ, «Լիվերպուլ» ժամանելուց հետո սկսեցի մտածել, որ մի օր … Read more