Լիվերպուլը Տրենտին փոխարինողի տրանսֆերի շուրջ բակացությունների առաջադեմ փուլում է

«Լիվերպուլը» շարունակում է աշխատել Ժերեմի Ֆրիմպոնգի տրանսֆերի շուրջ։ Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ «Բայերի» պաշտպանի տրանսֆերի բանակցությունները գտնվում են առաջադեմ փուլում։

Մերսիսայդցիները Ֆրիմպոնգին դիտարկում են որպես թիմից հեռացող Տրենտ Ալեքսանդր-Արնոլդին փոխարինելու հիմնական թեկնածու։

Նշվում է, որ Ֆրիմպոնգը պատրաստ է այս ամռանը փոխել ակումբը։ 24-ամյա ֆուտբոլիստի հավանական տրանսֆերի արժեքը կկազմի 35-40 միլիոն եվրո։

Իսկ ահա ըստ L’Equipe-ի տվյալներով՝ «Լիվերպուլը» հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Մոնակոյի» աջ պաշտպան Վանդերսոնի նկատմամբ, և նա ևս այս պահին ակումբի դիտակետում է։

Leave a Comment