Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն ներդրել է նոր հնարավորություն պարզ վթարների դեպքում

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն ներդրել է նոր հնարավորություն, հաղորդում է ՀՀ ԿԲ–ն։ Պարզ վթարների դեպքում այլևս կարիք չի լինի երկար ժամանակ մնալ ճանապարհի բանուկ հատվածում՝ վարորդները կարող են ASWA բջջային հավելվածով լուսանկարել մեքենաների վնասվածքներն ու դիրքը՝ առանց ինտերնետ հասանելիության, և արագ ազատել ճանապարհը, այնուհետև՝ ապահով վայրում և ինտերնետ հասանելիությամբ, մինչև 3 ժամվա ընթացքում … Read more

ՀՀ–ում ԱՊՊԱ ոլորտի զարգացման նոր ռազմավարությունը շեշտը դնում է տեխնոլոգիաների և ծառայությունների որակի բարձրացման վրա

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի սկզբին Հայաստանում հաստատված ԱՊՊ ոլորտի զարգացման երկամյա ռազմավարությունը կարևոր քայլ է շուկայի այս հատվածի զարգացման համար, ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ, Ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի նախագահ Արմեն Նուրբեկյանը Բյուրոյի 15-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։ Նրա խոսքով՝ 2025-2026թթ․–ի ռազմավարությունը, որը հիմնված է ապագային ուղղված տեխնոլոգիական լուծումների վրա, ներառում է կարևոր և հավակնոտ … Read more

«Այո, վստահաբար գնալու ենք առողջապահության ապահովագրության ներդրման ուղիով»․ Անահիտ Ավանեսյան

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ առողջապահության պարտադիր ապահովագրության ներդրման հարցին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարցրեց նախարարին՝ ի՞նչ է արվել առողջապահության պարտադիր ապահովագրության ներդրման համար, երբվանի՞ց է ներդրվելու համակարգը։ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ կառավարության ներսում եւ ԱԺ-ում օրենսդրական փաթեթը շատ ինտենսիվ քննարկվում է։ «Եվ, … Read more

Ապահովագրական ընկերությունները հրաժարվում են գյուղատնտեսների հետ պայմանագրեր կնքել․ Գառնիկ Դանիելյան

Ապահովագրական ընկերությունները հրաժարվում են գյուղատնտեսների հետ պայմանագրեր կնքել։ Այս մասին այսօր ԱԺ-ում ահազանգեց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով շաբաթներ առաջ Արարատյան դաշտավայրում կարկուտից տուժած գյուղատնտեսներին փոխհատուցում տալու անհրաժեշտությանը․ «Մարդիկ կանգնում են փաստի առաջ, ապահովագրական ընկերությունը հրաժարվում է պայմանագիր կնքելուց, կարկուտը գալիս, 100%-ով վնասում է բերքը, մարդը չի կարողանում հարկային պարտավորությունը կատարել ու գնում է սննկացման։ … Read more

Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է լրացում և փոփոխություն կատարել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում։ Նշվում է, որ վերջին տարիներին Հայաստանում մեծ տարածում են գտել էլեկտրական շարժիչ ունեցող տրանսպորտային միջոցները, որոնք չունեն բանվորական ծավալով շարժիչ, և «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի գործող խմբագրության պայմաններում … Read more

ՀՀ կենտրոնական բանկը քննարկում է խարդախությունից ապահովագրության երկարաժամկետ մեխանիզմների ներդրումը

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Կենտրոնական բանկը քննարկում է զեղծարարության ապահովագրության մեխանիզմներ ներդնելու հնարավորությունը։ «Անկախ ընդունվող օրենքներից և կանոնակարգերից, խարդախության դեպքեր միշտ կլինեն։ Հիմա Կենտրոնական բանկը մտածում է հետևանքները կառավարելու մասին։ Մասնավորապես, մենք մտածում ենք ապահովագրական մեխանիզմներ ներդնելու մասին մինչև որոշակի շեմ, եթե անձը դառնում է խարդախության զոհ», – ասաց ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուբրեկյանը։ … Read more