ԱՄՆ-ը իր քաղաքացիներին հորդորում է լքել Իրանը Հայաստանի ու Թուրքիայի սահմաններով

Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունն այդ երկրում գտնվող իր քաղաքացիներին զգուշացրել է, որ Իրանում բողոքի ցույցերը սրվում են և կարող են վերածվել բռնությունների, որոնք էլ իրենց հերթին կհանգեցնեն ձերբակալությունների և վիրավորների: «Շարունակվում են անվտանգության ուժեղացված միջոցառումները, ճանապարհների փակումը, հասարակական տրանսպորտի խափանումները և ինտերնետի արգելափակումները: Իրանի կառավարությունը սահմանափակել է բջջային, ստացիոնար և ազգային ինտերնետային ցանցերի հասանելիությունը: Ավիաընկերությունները շարունակում են … Read more

Ռուսաստանի ծննդատներից մեկում մահացել է 9 նորածին․ գլխավոր բժիշկը հեռացվել է աշխատանքից

ՌԴ Կեմերովոյի մարզի Նովոկուզնեցկի թիվ 1 ծննդատանը հունվարի սկզբից ի վեր մահացել է 9 նորածին․ գրում է РИА Новости-ն։ Ըստ առողջապահական ոլորտի մասնագետների՝ ծննդատանը տեղի ունեցած ողբերգության պատճառը «բոլոր նշաններով» բակտերիալ վարակն է եղել։ Չորս երեխա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Հիվանդանոցը փակ է հետաքննության ընթացքում: Հաղորդվում է, որ ծննդատան գլխավոր բժիշկը հեռացվել է աշխատանքից։ … Read more

Իրանը Ռուսաստանին է մատակարարել 2.7 միլիարդ դոլար արժողությամբ հրթիռներ․ Bloomberg

Արևմտյան անվտանգության պաշտոնյայի գնահատականի համաձայն՝ Իրանը Ռուսաստանին վաճառել է մոտ 3 միլիարդ դոլարի արժողությամբ հրթիռներ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի` Ուկրաինայում գրեթե չորս տարի տևած պատերազմին օգնելու համար. գրել է Bloomberg-ը։ Անանուն մնալու պայմանով՝ գործակալության հետ զրույցում պաշտոնյան նշել է, որ պատերազմի սկսվելուց առաջ՝ 2021 թվականի հոկտեմբերից, Մոսկվայի հետ կնքված բալիստիկ և հող-օդ դասի հրթիռների պայմանագրերը կազմում … Read more

ԱՄՆ առափնյա պահպանությունը 2025 թվականին ռեկորդային 231.8 տոննա թմրանյութ է առգրավել

 Աշխարհ 13 Հունվար, 2026 23:55 ԱՄՆ առափնյա պահպանությունը նախորդ տարի՝ 3,8 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ գրեթե 231,8 տոննա թմրանյութ է առգրավել, ինչը դարձել է կառույցի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշը։ «2025 թվականին Առափնյա պահպանության ուժերը, գործելով Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում և Կարիբյան ավազանում, հասել … Read more

Թրամփն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար

 Աշխարհ 12 Հունվար, 2026 18:29 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  Truth Social սոցիալական ցանցի իր էջում  հրապարակել է սքրինշոթ, որտեղ նշված է, թե իբր ինքը Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարն է։ Սքրինշոթի համաձայն՝ Թրամփն այդ պաշտոնը «ստանձնել է» 2026 թվականի հունվարին։

ՌԴ զինված ուժերն ազատագրել են Զապորոժիեի մարզի Բելոգորիե բնակավայրը. ՌԴ ՊՆ

Բացի այդ, ինչպես նշվում է գերատեսչության ամփոփագրում, ուկրաինական զորքերը, չկարողանալով ներխուժել Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաք, փորձել են անօդաչու թռչող սարքի օգնությամբ Ուկրաինայի դրոշը տեղադրել քաղաքային վարչակազմի շենքի վրա: ԱԹՍ-ն և դրոշը ոչնչացվել են: Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Թրամփ. ԱՄՆ-ը պատրաստ է օգնել ազատության ձգտող Իրանին

Իրանում անկարգությունների ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել «ազատության որոնմանը»։ «Իրանը, գուցե ավելի քան երբևէ,  նայում է ազատությանը։ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել», – գրել է նա Truth Social-ում։ Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր ուժ կիրառել Իրանի իշխանությունների դեմ, եթե նրանք կրակ բացեն երկրում ցուցարարների վրա։

«Իրանը ձգտում է ազատության». Թրամփ

10 Հունվարի, 2026 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել Truth Social սոցցանցում, որտեղ նշել է, որ Իրանը «ձգտում է ազատության»։ «Իրանը ձգտում ՝ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ, գուցե այնպես, ինչպես երբեք։ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել»,- գրել է ԱՄՆ նախագահը։ Ավելի վաղ Թրամփը քանիցս սպառնացել էր Իրանի իշխանություններին հարվածներով, «եթե նրանք սկսեն սպանել մարդկանց այնպես, ինպես արել են դա անցյալում»։ … Read more

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Իրանում «Մոսադի» գործակալի ձերբակալման մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզությունը ձերբակալել է օտարերկրյա քաղաքացու, որը, ըստ հետախուզական ծառայության, Իրան էր ուղարկվել Իսրայելի հետախուզական ծառայության՝ Մոսսադի կողմից՝ երկրում անկարգությունների մասին տեղեկություններ հավաքելու համար։ Ավելի վաղ իրանցի հաքերները հրապարակել էին Մոսսադի հետ կապված և Իսլամական Հանրապետությունում անկարգություններ կազմակերպող 600 անձանց անձնական տվյալներ։

Եվրոպան լիովին աջակցում է Իրանում տեղի ունեցող շարժմանը. ֆոն դեր Լեյեն

10 Հունվարի, 2026 Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Իրանի ցույցերի եւ անկարգությունների հետ՝ հայտարարելով, որ Եվրոպան լիովին աջակցում է բողոքներին։ «Թեհրանի փողոցներում եւ ողջ աշխարհի քաղաքներում լսվում են իրանցի կանանց եւ տղամարդկանց՝ ազատություն պահանջող ձայները։ Խոսելու, հավաքվելու, ճամփորդելու եւ, առաջին հերթին, ազատ ապրելու ազատությունը։ Եվրոպան լիովին աջակցում է նրանց։ … Read more