Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզությունը ձերբակալել է օտարերկրյա քաղաքացու, որը, ըստ հետախուզական ծառայության, Իրան էր ուղարկվել Իսրայելի հետախուզական ծառայության՝ Մոսսադի կողմից՝ երկրում անկարգությունների մասին տեղեկություններ հավաքելու համար։
Ավելի վաղ իրանցի հաքերները հրապարակել էին Մոսսադի հետ կապված և Իսլամական Հանրապետությունում անկարգություններ կազմակերպող 600 անձանց անձնական տվյալներ։