Վրաստանի խորհրդարանի նախագահը հայտնել է երկրի իշխանությունների դիրքորոշումը Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները չեն շեղվի իրենց խաղաղության քաղաքականությունից և չեն միջամտի այլ երկրների ծրագրերին։ «Հունվարի առաջին օրերին Վենեսուելայում բռնկված միջազգային փոթորիկը, որը, կարծես, միայն թափ է հավաքում, ավելի է ամրապնդել մեր 2026 թվականի ծրագիրը՝ հավատարիմ մնալ խաղաղությանը և չմիջամտել այլ երկրների սցենարներին», – գրել է նա սոցիալական ցանցերում։ … Read more

Թրամփն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են իրադրությունը Սիրիայում և Գազայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել են հեռախոսով․ հայտնում են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։ Առողջնորդները քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ իրադրությունը Վենեսուելայում և Գազայում։ Ինչպես գրում է Anandolu գործակալությունը, հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը գուշացրել է, որ ազգերի ինքնիշխանության խախտումը, միջազգային իրավունքի անտեսումը ռիսկային քայլեր են, որոնք … Read more

Լեհաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները քննարկել են Եվրոպայում անվտանգության իրավիճակը

Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Կատրին Վոտրինի հետ։ «Եվրոպայում անվտանգության իրավիճակի գնահատումը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևում, համագործակցությունը «կամավորների կոալիցիայի» (Ուկրաինային աջակցող երկրների խումբ) շրջանակներում, պետությունների ղեկավարների միջև Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցությունները և եվրոպացի դաշնակիցների կողմից զսպման և պաշտպանական կարողությունների ամրապնդումը․ սրանք են այն հիմնական թեմաները, որոնք … Read more

Ադրբեջանի իշխանությունները լռեցնում են ակտիվիստներին և լրագրողներին ոչ միայն երկրի ներսում, այլև արտասահմանում․ OC Media

Նոյեմբերի վերջից ի վեր Ադրբեջանի իշխանությունները թիրախավորել են արտասահմանում բնակվող առնվազն յոթ ադրբեջանցի ակտիվիստների և լրատվամիջոցների ներկայացուցիչների: 2023 թվականի կեսերից ի վեր Ադրբեջանից դուրս բնակվող առնվազն 24 բլոգերների, լրագրողների, քաղաքական վերլուծաբանների և հասարակական-քաղաքական ակտիվիստների դեմ հարուցվել են քրեական գործեր. գրել է OC Media-ն։ Ընթացակարգը նույնն է․ նախ նրանց կանչում են գլխավոր դատախազություն, այնուհետև դատարանը հեռակա … Read more

Գրենլանդիան պետք է լինի Միացյալ Նահանգների մաս․ Սպիտակ տուն

Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս՝ որպես ամերիկյան անվտանգության համակարգի մաս․ CNN-ի հետ զրույցում հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը։ Նա չի բացառել կղզին ռազմական ճանապարհով գրավելու հնարավորությունը։ «Նախագահն ամիսներ շարունակ բացահայտորեն հայտարարել է. Գրենլանդիան պետք է լինի ԱՄՆ-ի ընդհանուր անվտանգության մաս։ Գրենլանդիան պետք է լինի Միացյալ Նահանգների անբաժանելի մասը։ Ոչ … Read more

Հայաստանը կարող է և դուրս կգա ներկայիս փակուղուց․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման շրջանակներում Հայաստանը կստանա Ռուսաստանի երկաթուղիներին հասանելիություն Ադրբեջանի միջոցով։ Ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում նա նշել է, որ «Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումից Հայաստանը կշահի», և որ «դա օգտակար կլինի բոլորի համար»։ «Որովհետև Հայաստանը կարող է և դուրս կգա ներկայիս փակուղուց։ Ադրբեջանի և Հայաստանի միջև ճանապարհները կբացվեն։ … Read more

Կադիրովի 20-ամյա որդին նշանակվել է Չեչնիայի փոխվարչապետի ԺՊ

Չեչնիայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարարը և հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի 20-ամյա որդին՝ Ահմատ Կադիրովը, նշանակվել է Չեչնիայի փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին գրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը տելեգրամյան ալիքում: Նշանակումը կատարվել է հանրապետության վարչապետ Մահոմեդ Դաուդովի առաջարկությամբ: Միևնույն ժամանակ, Չեչնիայի փոխվարչապետի պաշտոնակատար է նշանակվել նաև ազգային քաղաքականության, արտաքին հարաբերությունների, մամուլի և տեղեկատվության նախարար … Read more

Ճապոնիայում 16 րոպեում չորս երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի Շիմանե պրեֆեկտուրայում 16 րոպեի ընթացքում տեղի է ունեցել չորս երկրաշարժ՝ ըստ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տվյալների հիման վրա։ Առաջին երկրաշարժը՝ 6.2 մագնիտուդով, տեղի է ունեցել Ճապոնիայի Շիմանե պրեֆեկտուրայում ժամը 10:18-ին (Մոսկվայի ժամանակով 4:18): Էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Ցունամիի սպառնալիք չկա։ Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5+ բալ՝ ըստ Ճապոնիայում օգտագործվող յոթ … Read more

Սպիտակ տուն. ԱՄՆ-ը Վենեսուելայի կառավարության վրա ճնշման բազմաթիվ լծակներ ունի

ԱՄՆ-ը Վենեսուելայի կառավարության վրա ճնշման բազմաթիվ լծակներ ունի, Fox News-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Մենք ներկայումս մեծ լծակներ ունենք Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության մնացած ներկայացուցիչների նկատմամբ», – ասել է նա՝ նշելով, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մշտական ​​​​նամակագրության մեջ է Բոլիվարյան Հանրապետության իշխանությունների հետ։

NBC News. Սպիտակ տունը պնդում է, որ որևէ կապ չունի Կարակասի կրակոցների հետ

Միացյալ Նահանգները հետևում է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում երկուշաբթի օրը նախագահական պալատի մոտ կրակոցների մասին հաղորդագրություններին։ Այս մասին հաղորդել է NBC News-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի անանուն պաշտոնյաներին, որոնք պնդում են, որ Վաշինգտոնը ներգրավված չէ միջադեպում։ «Վարչակազմը ուշադիր հետևում է Վենեսուելայում կրակոցների մասին հաղորդագրություններին։ Միացյալ Նահանգները ներգրավված չեն», – հեռուստաալիքը մեջբերել է երկու անանուն ամերիկացի պաշտոնյաների … Read more