Թրամփ. ԱՄՆ-ը պատրաստ է օգնել ազատության ձգտող Իրանին

Իրանում անկարգությունների ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել «ազատության որոնմանը»։

«Իրանը, գուցե ավելի քան երբևէ,  նայում է ազատությանը։ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել», – գրել է նա Truth Social-ում։

Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր ուժ կիրառել Իրանի իշխանությունների դեմ, եթե նրանք կրակ բացեն երկրում ցուցարարների վրա։

Leave a Comment