Մի քիչ տնտեսությունից ու բիզնեսից, մի քիչ էլ ֆուտբոլից ու Շեքսպիրից․ Բրիտանիայի վարչապետն ու Չինաստանի նախագահը 80 րոպեանոց հանդիպում են ունեցել

Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ հանդիպման ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ասել է, որ ցանկանում է «բարձրակարգ հարաբերություններ» կառուցել Պեկինի հետ՝ Մեծ Բրիտանիայի տնտեսությունը խթանելու նպատակով․ գրում է Reuters գործակալությունը։  Չինաստան կատարած չորսօրյա այցի կարևորագույն օրը Սթարմերը 80 րոպեանոց հանդիպում է ունեցել Սի Ծինպինի հետ, նախքան միասին ճաշելը։ Նա նշել է, որ իր չինացի … Read more

Կալասը բացառել է ՆԱՏՕ-ից դուրս եվրոպական բանակի ստեղծումը

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը բացառել է ՆԱՏՕ-ի կրկնօրինակը կրող եվրոպական բանակ ստեղծելու հնարավորությունը։ «Յուրաքանչյուր եվրոպական երկիր արդեն ունի բանակ, և ԵՄ 23 երկրներ նույնպես ՆԱՏՕ-ի մաս են կազմում, ուստի ես չեմ կարող պատկերացնել, որ նրանք ստեղծեն ևս մեկ առանձին եվրոպական բանակ», – ասել է Կալասը ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելուն պես՝ պատասխանելով ուկրաինացի … Read more

Hürriyet. Էրդողանը Թրամփին առաջարկել է Իրանի հարցով եռակողմ գագաթնաժողով անցկացնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին առաջարկել է Իրանի հարցով եռակողմ գագաթնաժողով անցկացնել։ Այս մասի թուրքական կառավարամետ Hürriyet թերթը։ Ըստ թերթի՝ Էրդողանը առաջարկի մասին հայտարարել է հունվարի 27-ին՝ ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Թուրք առաջնորդը կոչ է արել ԱՄՆ-ի, Իրանի և Թուրքիայի միջև գագաթնաժողով անցկացնել, հնարավոր է՝ տեսակոնֆերանսի միջոցով։ «Ըստ տեղեկությունների՝ … Read more

ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության. Վլադիսլավ Մասլեննիկով

29 Հունվարի, 2026 Հյուսիսատլանտյան դաշինքը արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտության, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը՝  հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Ներկայումս Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր դոկտրինալ փաստաթղթերում Ռուսաստանը նշվում է որպես ամենանշանակալի և անմիջական անվտանգության սպառնալիք։ Ընդգծվում է, որ այն կմնա այդպիսին երկարաժամկետ հեռանկարում, նույնիսկ եթե ուկրաինական հակամարտությունը լուծվի: Դրա … Read more

ԱՄՆ պաշտոնյան գաղտնի փաստաթղթեր է ներբեռնել ChatGPT-ի հանրային տարբերակ

ԱՄՆ կիբերանվտանգության և ենթակառուցվածքների անվտանգության գործակալության (CISA) ղեկավարի պաշտոնակատար Մադհու Գոտումուկկալան ԱՄՆ կառավարության զգայուն փաստաթղթեր է ներբեռնել ChatGPT-ի հանրային տարբերակում․ գրում է Politico-ն։ Դեպքը ներքին անվտանգության վերաբերյալ ահազանգեր և մտահոգություններ է առաջացրել դաշնային պաշտոնյաների շրջանում։ Նշվում է, որ ներբեռնված փաստաթղթերը «միայն պաշտոնական օգտագործման համար» էին նախատեսված։ Politico-ի աղբյուրների համաձայն՝ գործակալության ղեկավարի պաշտոնակատար նշանակվելուց հետո Գոտումուկկալան … Read more

Մերցը մերժել է Գերմանիայի միջնորդության հնարավորությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մերժել է Բեռլինի հնարավոր միջնորդությունը ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում՝ նշելով, որ դրանք առաջին հերթին անհրաժեշտ են Մոսկվային և Կիևին։ Այս մասին հայտնել է Die Zeit թերթը։ «Բանակցություններն առաջին հերթին անհրաժեշտ են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Մենք (Գերմանիան ,- խմբ.) այստեղ միջնորդի դեր չենք խաղում», – մեջբերում է թերթը կանցլերի խոսքերը։ Մերցը նաև … Read more

Մակրոն. Եվրոպան պետք է մասնակցի ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ եվրոպական երկրները պետք է լիովին ներգրավված լինեն Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործընթացում։ «Մենք վերանայեցինք անցյալ շաբաթ Աբու Դաբիում սկսված բանակցությունների ընթացքը։ Մենք համաձայնեցինք, որ եվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն քննարկվող հարցերում», – այս մասին գրել է Մակրոնը X-ի իր միկրոբլոգում: Ֆրանսիայի առաջնորդը նաև ասել է, որ խոսել է … Read more

Ներքաղաքական ունիկալ վիճակ ունենք․ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը՝ կետերով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասուլիս է հրավիրել՝ անդրադառնալով ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական հարցերի։ Ասուլիսի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանը պետք է անի ամեն ինչ գերտերությունների շահերի բախման կետում չհայտնվելու համար: Հմուտ նավապետը փոթորկի ժամանակ իր նավը օվկիանոս չի հանում՝ չվտանգելով ո՛չ նավը, ո՛չ անձնակազմը։ Միացյալ Նահանգներն ապամոնտաժում է այն աշխարհակարգը, որը … Read more

Կա՛մ պետք է լինի մեծ պատերազմ, կա՛մ աշխարհը բաժանեն ազդեցությունների գոտիների․ Ռոբերտ Քոչարյան

29 Հունվարի, 2026   Չափազանց հետաքրքիր պրոցեսներ են ընթանում՝ հին աշխարհակարգը փլվել է, նորը ձևավորվում է։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Միացյալ Նահանգներն ինքն է ապամոնտաժում այն աշխարահակարգը, որոնք ձևավորել են և սա արձանագրված է ԱՄՆ անվտանգության նոր հայեցակարգում։ Մի քանի շեշտադրում․ ԱՄՆ-ն ընդունում է որ աշխարհն արդեն բազմաբևեռ … Read more

Չինաստանը պատրաստ է ամրապնդել Մեծ Բրիտանիայի հետ ռազմավարական գործընկերությունը

Չինաստանի իշխանությունները հետաքրքրված են Միացյալ Թագավորության հետ իրենց երկարաժամկետ ռազմավարական գործընկերության ամրապնդմամբ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ «Չինաստանը պատրաստ է զարգացնել երկարաժամկետ և կայուն համապարփակ ռազմավարական գործընկերություն Միացյալ Թագավորության հետ», – Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը մեջբերել է Սիի խոսքերը հունվարի 29-ին Պեկինում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպումից հետո։ Սի Ծինփինը պարզաբանել է, … Read more