Շվեյցարիայում լեռնադահուկային առողջարանում պայթյուն է տեղի ունեցել. կա 40 զոհ

Հունվարի 1-ին Շվեյցարիայի հարավ-արևմուտքում գտնվող Կրանս-Մոնտանա լեռնադահուկային առողջարանի բարում պայթյուն է տեղի ունեցել: Շվեյցարական լրատվամիջոցները հաղորդում են, որ զոհվել է մոտ 40 մարդ, վիրավորների թիվը հասնում է 100-ի։ Reuters-ի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Le Constellation բարում, որտեղ մարդիկ Ամանոր էին նշում։ Ներսում եղել է ավելի քան 100 մարդ։ Պայթյունից հետո շենքում հրդեհ է բռնկվել։ … Read more

Աստված չի սիրում վատնողներին․ Իրանի նախագահը կոչ է արել «խնայողաբար օգտագործել» էլեկտրաէներգիան

Երեկ երեկոյան, որտեղ ես մնում էի, մի սենյակում 14 լամպ էր վառվում, մինչդեռ մեկը բավարար էր․ այսօր ելույթ ունենալիս ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Ջեռուցումն այնքան ուժեղ էր, որ պատուհանը բաց էինք թողել՝ վատնելով ջերմությունը։ Կերեք և խմեք, բայց մի՛ վատնեք, որովհետև Աստված չի սիրում վատնողներին»,- ասել է նա։

Բուլղարիան այսօրվանից անցնում է եվրոյի՝ դառնալով եվրոգոտու 21-րդ անդամը

Բուլղարիան այսօրվանից անցնում է եվրոյի՝ դառնալով եվրոգոտու 21-րդ անդամը, ինչը նշանակում է հրաժարում ազգային արժույթից՝ բուլղարական լևից․ գրում է euronews.com-ը։ Այս բալկանյան երկիրը, որն ունի 6.5 միլիոն բնակչություն, Եվրամիությանը միացել է  2007 թվականին և միասնական արժութային միությանը միանալու գործընթացը սկսել 2018 թվականին։

Շվեյցարիայում Նոր տարվա գիշերը բռնկված հրդեhի հետևանքով 40 մարդ է զոհվել

Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում Նոր տարվա երեկույթի ժամանակ հրդեհ է բռնկվել, հաղորդել է Skу News-ը։ Ըստ Le Nouvelliste-ի՝ զոհերի թիվը կազմում է 40 մարդ: Ըստ The Mirror-ի՝ եւս տասը մարդ այրվածքներ է ստացել։ Դեպքը տեղի է ունեցել բարում, որտեղ ավելի քան 100 հաճախորդներ են եղել։ Skу News-ի տվյալներով՝ հրդեհից առաջ պայթյուն է տեղի ունեցել։ Պատճառը դեռևս անհայտ է։

Հրդեհ՝ Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում․ զոհվել է առնվազն 10 մարդ

Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում Նոր տարվա երեկույթի ժամանակ բռնկված հրդեհը խլել է առնվազն 10 մարդու կյանք․ հայտնում է RT-ն։ Ըստ The Mirror-ի՝ ևս 10 մարդ այրվածքներ է ստացել։ Դեպքը տեղի է ունեցել բարում, որտեղ եղել է ավելի քան 100 այցելու։ Skу News-ի տվյալներով՝ հրդեհից առաջ պայթյուն է տեղի ունեցել։ Պատճառը դեռևս անհայտ է։  

Արդյո՞ք ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առճակատումը կհասնի այն կետին, որ ամերիկացիները հաշտություն կկնքեն ռուսների հետ առանց եվրոպացիների մասնակցության. Օրբան

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կարող են 2026 թվականին Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր ստորագրել առանց Եվրամիության մասնակցության, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը M1 հեռուստաալիքին տված հարցազրույցում` Ռիա Նովոստիի փոխանցմամբ։ «2026 թվականին մեծ հարցը կլինի այն, թե արդյո՞ք ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առճակատումը կհասնի այն կետին, երբ ամերիկացիները հաշտություն կկնքեն ռուսների հետ առանց եվրոպացիների մասնակցության», — ասաց … Read more

ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին չի սահմանափակվի

ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական կայքում հրապարակվել է Ադրբեջանին ռազմական օգնությունը սահմանափակող 907-րդ ուղղումը չեղարկելու մասին օրինագիծը։ Ըստ հիմնավորման՝ «Կոնգրեսը եզրակացնում է, որ. Անկախությունից ի վեր Ադրբեջանը մնացել է Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների հավատարիմ դաշնակիցը՝ ապահովելով կարևորագույն համագործակցություն թե՛ պատերազմական, թե՛ խաղաղ ժամանակներում։ Ադրբեջանը ցույց է տվել իր հստակ հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության առաջնահերթության նկատմամբ։ Ադրբեջանը հասել է խաղաղության համաձայնագրի, որով համաձայնեցվել … Read more

Խերսոնի մարզում 3 ԱԹՍ հարվածել է Սև ծովի ափին գտնվող սրճարանի և հյուրանոցի․ զոհվել է 24 մարդ

Ամանորի գիշերն Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածել են Խերսոնի մարզում Սև ծովի ափին գտնվող սրճարանի և հյուրանոցի, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ․ այս մասին, ինչպես գրում է ria.ru-ն, հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։ «Ավելի քան 50 մարդ վիրավորվել է, 24-ը՝ զոհվել։ Թվերը ճշտվում են։ Շատերը ողջ-ողջ այրվել են։ Մեկ երեխա … Read more