Ներքաղաքական ունիկալ վիճակ ունենք․ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը՝ կետերով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասուլիս է հրավիրել՝ անդրադառնալով ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական հարցերի։ Ասուլիսի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

  • Հայաստանը պետք է անի ամեն ինչ գերտերությունների շահերի բախման կետում չհայտնվելու համար: Հմուտ նավապետը փոթորկի ժամանակ իր նավը օվկիանոս չի հանում՝ չվտանգելով ո՛չ նավը, ո՛չ անձնակազմը։
  • Միացյալ Նահանգներն ապամոնտաժում է այն աշխարհակարգը, որը հենց ինքն էլ ձևավորել է։ ԵՎ սա արձանագրված է ԱՄՆ-ի անվտանգության նոր հայեցակարգում։
  • Եկեղեցի, Արարատ։ Մենք մեր խորհրդանիշներից չենք հրաժարվում։ Մեսիջը շատ ուղղակի է։
  • Հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկներ, որովհետև ֆունդամենտալ հարցերի շուրջ մոտեցումները նույնանման են։ Առաջ պայքարն անձերի, ծրագրերի միջև էր։
  • Մենք ներքաղաքական առումով ունենք ունիկալ վիճակ. նախընտրական փուլում երբեք խոսք չի գնացել Արագա՞ծ, թե՞ Արարատ, եկեղեցի՞, թե՞ ազգային հարցեր։ Նման ընտրություն երբևէ չի եղել։
  • TRIPP-ը հայ-ամերիկյան պրոեկտ է՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար: TRIPP-ը մեր ամենամեծ սպառնալիքն է դառնալու, եթե չընդլայնվի, չընդգրկի Չինաստանն ու Ռուսաստանը. դրանով Իրանի մտահոգություններն էլ կփարատվեն։

Leave a Comment