Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին առաջարկել է Իրանի հարցով եռակողմ գագաթնաժողով անցկացնել։ Այս մասի թուրքական կառավարամետ Hürriyet թերթը։
Ըստ թերթի՝ Էրդողանը առաջարկի մասին հայտարարել է հունվարի 27-ին՝ ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Թուրք առաջնորդը կոչ է արել ԱՄՆ-ի, Իրանի և Թուրքիայի միջև գագաթնաժողով անցկացնել, հնարավոր է՝ տեսակոնֆերանսի միջոցով։ «Ըստ տեղեկությունների՝ Թրամփը դրական է վերաբերվում Էրդողանի առաջարկին», – գրում է թերթի սյունակագիր Հանդե Ֆըրաթը։
Hürriyet-ը նաև հաղորդում է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այս շաբաթ կայցելի Թուրքիա՝ իր գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բանակցություններ վարելու համար, չնայած որ կոնկրետ ամսաթվեր դեռևս չեն հայտարարվել։
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները վերջին անգամ հեռախոսազրույց են ունեցել հունվարի 28-ին՝ քննարկելով Իրանի շուրջ վերջին զարգացումները և տարածաշրջանում լարվածության թուլացման ջանքերը։